Ամառային դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամառային դպրոց, ամառային հանգիստը և գիտության այս կամ այն ոլորտից ակտիվ պարապմունքները համատեղող ամառային դպրոցական ճամբարի մի տեսակ: Որպես կանոն՝ այսպիսի դպրոցները անցկացնում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները և ասպիրանտները, էնտուզիաստ գիտնականները: Ամառային դպրոցները կոչված են այս կամ այն չափով ձևավորելու գիտական համայնքը և շնորհալի աշակերտներին ներգրավելու հետազոտական աշխատանքներում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամառային դպրոցները Խորհրդային միությունում հայտնվել են «Խրուշչովյան ձնհալի» տարիներին, որը համընկնում էր առանձին առարկաների խորացված ուսումնասիրությամբ զբաղվող մասնագիտացված դպրոցների հայտնվելու հետ: Առաջին ամառային դպրոցը համարվում է[1] 1962 թվականին Նովոսիբիրսկի Ակադեմգորոդոկ քաղաքում անցկացվող ամառային ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը ԱԳՄ (Աշակերտների գիտական միություն)՝ Ա.Ա. Լյապունովի ղեկավարությամբ:Սկսած 1964 թվականից դպրոցի կազմակերպմանը ակտիվորեն ներգրավվում են ուսանողները[1]:

1965 թվականին երկրի առաջատար պիոներական ճամբարներից մեկում՝ «Օռլյոնոկ» -ում, տեղի ունեցավ առաջին ամառային «մասնագիտական» հերթափոխը ՝ֆիզիկայով և մաթեմատիկայով հետաքրքրվող աշակերտների համար[2]:

Գաղափարը հավանության արժանացավ պարտիական -կոմսոմոլի իշխանությունների կողմից: Շատ ճամբարներում սկսեցին հայտնվել կրթական և գիտական հերթափոխներ:

1970 թվականից Բելառուսում բացվել է «Զուբրենոկի» դպրոցը: Ռուսաստանում առաջին ամենամյա դպրոցները սկսած 1972 թվականից եղել են Վոլգոգրադի «Ինտեգրալ», Կազանի «Քվանտ» և «Օրբիտալ», 1976 թվականից Կրասնոյարսկի ամառային դպրոցը, Օմսկի ամառային ֆիզմաթ ճամբարը և Տուլայի ամառային մաթեմատիկական դպրոցը 1978 թվականից[1][2][3]:

Հիմնականում ամառային դպրոցները այդ տարիներին ունեին ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն:

1980-ական թվականներին հայտնվում են քիմիական եւ կենսաբանական ուղղվածությամբ դպրոցներ, ինչպես նաեւ բազմապրոֆիլ, բազմաառարկայական ​​դպրոցներ (ԼՄՇ), որոնցում գործում է մի քանի բաժին `երկու-երեքից մինչեւ կես տասնյակ: Ամառային դպրոցների զարգացումը համընկնում է հետխորհրդային շրջանի հետ:

2010 թվականի դրությամբ Ռուսաստանում մշտապես գործում են մի քանի տասնյակ ամառային դպրոցներ:

Ամառային դպրոցների հիմնական գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային դպրոցների մեծ մասը իսկապես տեղի են ունենում ամառային արձակուրդների ընթացքում,թեև լինում են նաև ձմեռային, գարնանային դպրոցներ, որոնք անցկացվում են նույն կերպ: Հաճախ ամառային դպրոցները անցկացվում են բուհերի, դպրոցների, ուսումնական կենտրոնների կողմից: Հերթափոխները տևում են մեկ շաբաթից մինչև մեկ ամիս: Նման դպրոցները, որպես կանոն, անցկացվում են առողջարանային կամ հանգստի կենտրոնի հիմունքներով, թեև լինում են դաշտային դպրոցներ, որտեղ մասնակիցները ապրում են վրանային ճամբարում: Ամառային դպրոցները շահույթ չհետապնդող կրթական ծրագրեր են, իրականացվում են ծնողական նվիրատվություններով, երբեմն մասամբ կամ ամբողջությամբ ֆինանսավորվում են մարզային կրթության մարմինների կամ տեղական իշխանությունների կողմից:

Մասնակիցների ընտրությունը մրցույթով է, որպես կանոն, գործում է այս կամ այն հաջորդականության մեխանիզմը՝ դպրոցականը, որը հաջողությամբ մասնակցում է դպրոցի աշխատանքներին, հաջորդ տարի հրավիրվում է առանց հարցազրույցների: Ուսուցիչների թվում են երիտասարդ գիտնականներ, բուհերի ուսանողներ եւ ասպիրանտներ, դպրոցի էնտուզիաստ-ուսուցիչներ: Շնորհիվ դպրոցականների եւ ուսուցիչների բազմակի մասնակցության՝ ավանդական ամառային դպրոցներում ձեւավորվում է յուրահատուկ միջավայր, ձեւավորվում է նման մտածելակերպ ունեցող մարդկանց կոլեկտիվ:

Ամառային շատ դպրոցների ուսումնական ծրագիրը ներառում է պարտադիր դասընթացներ հիմնական առարկաներից եւ ոչ պարտադիր, ընտրովի դասընթացների, օլիմպիադաների, դասախոսությունների, սեմինարների եւ ստուդիաների լայն ընտրանի: Պարտադիր դասընթացների համար մասնակիցները սովորաբար պետք է հանձնեն թեստեր կամ կատարեն հետազոտական ​​աշխատանքներ: Մեծ դեր է հատկացվում աշակերտների, ուսանողների եւ ուսուցիչների ոչ ֆորմալ հաղորդակցությունը թե գիտական ​​թեմաներով, թե համընդհանուր հարցերով:

Շատ դպրոցներում գործում են խորհրդային պիոներական ճամբարներից ժառանգված կառուցվածքներ. դպրոցականները խմբավորված են փոքր խմբերում, որոնցից յուրաքանչյուրը գլխավորում է խորհրդատուն (կուրատոր)՝ սովորաբար ուսանողների շրջանակից: Ամառային դպրոցներում անցկացվում են սպորտային միջոցառումներ, էքսկուրսիաներ, տոներ,ստեղծագործական ինքնագործունեության պարապմունքներ :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]