1993 թվականին, Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության պատճառով Հովհաննեսի ընտանիքը հաստատվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որտեղ նա սովորել է Ուիլյամ Սարոյանի անվան թիվ 76 դպրոցում[2]։ 2009 թվականին Հովհաննեսն ավարտել է Սոֆիայի Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիան (պրոֆեսորներ Պլամեն Մարկովի և Իվայլո Խրիստովի դասարան)[1][3], 2016 թվականին՝ նույն ակադեմիայի թատերական ռեժիսուրայի բաժինը։
Թորոսյանը համարվում է Սոֆիայի «Replica» թատրոնի համահիմնադիրը։ Հանդես է գալիս նաև Սոֆիայի Իվան Վազովի անվան ազգային թատրոնում, Սլիվենի Ստեֆան Կիրովի անվան դրամատիկական թատրոնում, Ալեկո Կոնստանտինովի անվան երգիծական թատրոնում, Ժամանակակից թատրոնում, «Sfumato» թատերական խմբում, Նիկոլայ Բինևի անվան պատանեկան թատրոնում և «Ազարյան» թատրոնում[3][4]։
Հովհաննես Թորոսյանը զբաղվում է վավերագրական, իմպրովիզացիոն թատրոնով և ռեժիսուրայով[5]։