Բերդիկ (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդիկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Բերդիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարԻշխան Թարվերդյան
Հիմնադրված է1831 թ.
Այլ անվանումներԲզովան (հին)
Մակերես2,41 կմ²
ԲԾՄ860 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1050 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքararat.mtad.am/community-leader-council/91/
##Բերդիկ (Արարատի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Բերդիկ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։

Նախկինում Ախուն Բուզավանդ անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Երևանի գավառում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Ախուն, Բզովակ, Բզովան, Բյուզավանդ, Ախունդի անվանումները։

Գյուղն ընկած է Արարատյան հարթավայրում։ Տեղադրված է ծովի մակարդակից 860 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 աստիճան։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Խմելու ջուրը բերվում է Գառնիից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004 2011
Բնակիչ 137 341 172 273 622 736 790 917 1000 1050

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 254 տնտեսություն, դպրոց, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 200 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 60%։ Համայնքի հողերն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 75 հա, պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 25 հա և 17 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 124

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]