Բարեպատ
Արտաքին տեսք
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Բարեպատ | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Ճամբարակ | ||
| ԲԾՄ | 1401±1 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▼68 մարդ (2011)[1] | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Բարեպատ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում[2]։
Գտնվում է Բարեբեր գետի ափին, Իջևան - Ճամբարակ խճուղուց հարավ, Կալավան գյուղից 2 կմ հյուսիս։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա` անտառներով շրջապատված հովտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բարեպատի մշտական բնակչությունը կազմել է 68, առկա բնակչությունը՝ 60 մարդ[3]։ Մինչև 1989 թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5], այնուհետ` հայերով։ Բարեպատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
| Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 111 | 91 | 102 | 205 | 28 | 111 | 68[3] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կա 12-17֊րդ դարերի գերեզմանոց, մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարանադաշտ, 12-13֊րդ դարերի խաչքարեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 588
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 44» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||||||

