Ազատ (Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ազատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
ԲԾՄ2054±1 մետր
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն101 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ազատ (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Ազատ (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Ազատ (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Ազատ (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Ազատ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբներին, երբ Ազատում բնակություն էին հաստատել թուրքեր, բնակավայրը կոչվում էր Աղքիլիսա, ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է Սպիտակ եկեղեցի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը մարզկենտրոն Գավառ քաղաքից հեռու է 86 կմ դեպի հարավ-արևելք։ Ծովի մակերևույթից բարձր է 2050 մետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհ ՀՀ ՊՆ N զորամասում (2023)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում 16-18-րդ դարերի եկեղեցուց բացի կան նաև սուրբ Աստվածածին եկեղեցին (1618-1621) և «Արիստակես քահանայի» խաչքարը (1658 թ.)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ազատի մշտական բնակչությունը կազմել է 101, առկա բնակչությունը՝ 82 մարդ[3]։ Մինչև 1989 թ. եղել է ադրբեջանաբնակ[4][5]։

Ազատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1873 263 մարդ [6]
1897 389 մարդ [7]
1926 252 մարդ [6]
1959 276 մարդ [7]
1979 448 մարդ [7]
1989 300 մարդ [7]
2001 165 մարդ [7]
2011 101 մարդ [2]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ և անասնաբուծությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 39
  6. 6,0 6,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.