Գեղարքունիք (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարքունիք (այլ կիրառումներ)
Գյուղ
Գեղարքունիք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ2100 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2108[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1207
Գեղարքունիք (գյուղ) (Հայաստան)##
Գեղարքունիք (գյուղ) (Հայաստան)
Գեղարքունիք (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)##
Գեղարքունիք (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)

Գեղարքունիք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գեղարքունիք գետի ափին, մարզկենտրոնից 8 կմ հարավ, ծովի մակերևույթից 2075 մ բարձրության վրա։

Բնակչություն

Ներկայիս բնակչության նախնիները այստեղ են գաղթել Ալաշկերտի, Բուլանըղի և Մուշի գյուղերից, հիմնականում 1829-1830 թթ. և 1914-1919 թթ.։

Գեղարքունիքի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 178 797 1040 1533 1437 1614 1647 1732 1880 2060

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույց

Գյուղում գտնվում է սբ. Գևորգ (17 դ.) եկեղեցին։ Գյուղի արևմտյան կողմում են գտնվում սբ. Հակոբ մատուռը, կիկլոպյան ամրոցը (մ.թ.ա. 1-ին հզմ.), “Ձոր ավերակներ” բնակատեղին (մ.թ.ա. 2-րդ հզմ.)։ Գերեզմանոցում պահպանվել են 16-րդ դարի մի քանի խաչքարեր։

Տես նաև

Արտաքին հղումներ

  • 1 և 1՝ Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի թերթը
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 44, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ