Գեղամասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղամասար (այլ կիրառումներ)
Գյուղ
Գեղամասար
ռուս.՝ Шишгая
ադրբ.՝ Şişqaya
Գեղամասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ2050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1000[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1608
Գեղամասար (Հայաստան)##
Գեղամասար (Հայաստան)
Գեղամասար (Գեղարքունիքի մարզ)##
Գեղամասար (Գեղարքունիքի մարզ)

Գեղամասար, գյուղ Գեղարքունիքի մարզում, Սևանի լեռների ստորոտին, Գեղամասար գետի ափին, մարզկենտրոն Գավառից 101 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա։ Գեղամասար է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8ին։

Բնակչություն

Գեղամասարի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 251 113 612 1076 1426 2187 2291 1080 2050

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային մշակաբույսերի մշակությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույց

Գյուղից հյուսիս գտնվում է եկեղեցի և խաչքարերով գերեզմանոց (15-17դարեր), 4 կմ հարավ-արևմուտք՝ Սպիտակ Վանք եկեղեցում։

Տես նաև

Արտաքին հղումներ


Ծանոթագրություններ

  1. Գեղարքունիքի մարզի մարդահամար
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 53» (PDF). Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.