Աշոտ Գ Ողորմած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Գ Ողորմած
Թագավոր
կալանք
Աշոտ Գ Ողորմածի արձանը Գյումրիում
Իշխանություն953977
Թագադրում953
Լրիվ անունԱշոտ Գ Բագրատունի
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝977[1]
ՆախորդԱբաս Բագրատունի
ՀաջորդողՍմբատ Տիեզերակալ
ՏոհմԲագրատունիներ
պետական գործիչ և գերիշխան
ՀայրԱբաս Ա[1]
ՄայրԱնանուն Բագրատունի
ԵրեխաներԳագիկ Ա, Սմբատ Բ Տիեզերակալ, Գուրգեն Ա Կյուրիկե և «անանուն» Բագրատունի
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի
Պատկեր:Աշոտ Ողորմածի գերեզմանը.jpg
Աշոտ Ողորմածի գերեզմանը, լուսանկարը՝ Վրույրի («Արաքս» հանդես, 1892 թվական, Բ)

Աշոտ Գ Ողորմած (ծննդյան տարեթիվը անհայտ է՝ մոտ 905–977 թվականներ) Հայոց թագավոր 953 թվականից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թթվականին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թվականին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թվականին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թվականին հիմնել է Սանահինի, իսկ 976 թվականին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտակրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Գ Ողորմած» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.