Տրետուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տրետուք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Մակերես23.36 կմ²
ԲԾՄ2150 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն229[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Տրետուք (Հայաստան)##
Տրետուք (Հայաստան)
Տրետուք (Գեղարքունիքի մարզ)##
Տրետուք (Գեղարքունիքի մարզ)

Տրետուք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։

Նախկինում ադրբեջանաբնակ Տրետուք (Ենիքենդ, Ինագդաղ) գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից տեղահանված հայերով՝ 1988 թ.։ Գյուղը սահմանամերձ է և բարձրլեռնային, ծովի մակարդակից բարձր է 2150 մ, գտնվում է մայրաքաղաք Երևանից՝ 180 կմ , մարզկենտրոնից 88 կմ հեռավորության վրա։ Տրետուք է վերանվանվել 1991 թ.-ին։ Գյուղում գործում են՝ դպրոց, բուժկետ և մանկապարտեզ։ 2017 թ.-ից գյուղը գտնվում է Գեղամասար համայնքի կազմում։

Անվան ծագումնաբանություն

Գյուղի անունը կապված է հայկական տոմարի չորրորդ ամսվա՝ Տրեյի հետ, որն իր հերթին կապված է Հայոց դիցարանի դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստծո՝ Տիրի անվան հետ:

Գյուղի պատմությունը


Գյուղը ավելի հին է քան ենթադրվում է, նախկինում եղել է հայաբնակ, որի մասին վկայում են գյուղի տարածքում հայտնաբերված 14-15 դդ. խաչքարերը (տես այստեղ) :Գյուղում պեղումներ իրականացնելու դեպքում կարող են հայտնաբերվել նորանոր փաստեր:

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Տրետուք բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։

Ծանոթագրություններ