Ծովակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծովակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Մակերես1586,11 կմ²
ԲԾՄ1920 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2860[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1612
Ծովակ (Հայաստան)##
Ծովակ (Հայաստան)
Ծովակ (Գեղարքունիքի մարզ)##
Ծովակ (Գեղարքունիքի մարզ)

Ծովակ, գյուղական համայնք Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1920 մ բարձրության վրա:

Անվանում

Ունեցել է ներքին Զաղալու անվանումը, ստուգաբանվում է` Զաղա` նշանակում է հեր-քարայր, որոնցից մի քանիսը ստորգետնյա անցումներով կապված են եղել իրար հետ: 

Աշխարհագրություն

Գյուղը գտնվում է Սևանի լճափնյա հարթավայրում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա, մարզկենտրոնից 64 կմ հարավ-արևելք: Գյուղի տարածքը կազմում է 1586,11 կմ², բնակչություն՝ 2887 մարդ։ Մարզկենտրոնից Գավառից գտնվում է մոտ 60-62 կմ հեռավորության վրա։1920-ական թվականներից այն հայտնի է եղել իր նավահանգստով որտեղից կապ է հաստատվել Սևան բնակավայրի հետ: Նավագնացությունը եղել է հիմնական տրանսպորտային միջոցը: Լճին հարող ցամաքը անտառապատ գոտի է: Հին գյուղի ավերակների և բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արևմտյան բարձրադիր մասում: Ծովակը հետագայում կառուցվել է լճի արհեստական ցամաքեցման հետևանքով չորացված հողերի վրա, որպես հանգստի գոտի կարող է ծառայել նախկինում գործող «Ֆազենդա» տարածք շինությունը:

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում պահպանվել են 19-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցին, 11-րդ և հետագա դարերում բազմաթիվ խաչքարեր, որոնցից 7-ը մի շարքի վրա են և կոչվում են «Յոթ եղբայր» (1013թ.): Գյուղից 1,5 կմ հյուսիս-արևելք կա «Ավերք» գյուղատեղի (մջնդ.), արևմտյան մասում` «Թուխ Մանուկ» մատուռ և գերեզմանոց: Շրջակայքում կան կիկլոպյան ամրոց-բնակավայր (մ.թ.ա. 1-ին հզմ.), Սարդուր II-ի սեպագիր արձանագրությունը (մ.թ.ա. 8-րդ դ.)։[2]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, ձկնորսությամ, կարտոֆիլի և հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղացիները զբաղվում են հիմնականում մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Կլիմա

Գյուղը գտնվում է բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշերով: Ձմեռները տևական են, ցուրտ, ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան միջին ջերմաստիճանը +4.6 ْC է: Առավելագույն բարձր ջերմաստիճանը +32 ْC, նվազագույնը` -35-36 ْ C : Տարեկան տեղումների քանակը 400-500 մմ. (առավելագույնը` մայիսին):

Բնակչություն

Համայնքի բնակչությունը այստեղ են գաղթել 1827 թ. Արևմտյան Հայաստանի Մուշ Բուլալու բնակավայրից։ Ունի դպրոց, մանկապարտեզ, գրադարան, կապի հանգույց։

Տարի 1878 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 521 843 1005 1341 1683 2315 2324 2393 2623 2705

Ծովակցիներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Գեղարքունիքի մարզի մարդահամար
  2. (PDF) http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ