Վահան (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վահան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է1925 թ.
ԲԾՄ1926±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1238[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վահան (գյուղ) (Հայաստան)##
Վահան (գյուղ) (Հայաստան)
Վահան (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)##
Վահան (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)

Վահան (նախկինում՝ Օրջոնիկիձե), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Գետիկ գետի վերին հոսանքում, Ճամբարակից 5 կմ հարավ-արևելք։ Հիմնադրվել է 1925 թվականին։ Գյուղից 7 կմ արևելք կան կիկլոպյան ամրոցի (մ. թ. ա. 1 հազարամյակ) մնացորդներ։ Արցախյան ազատամարտից ի վեր գյուղը տեղացի և ՀՀ տարբեր մարզերի սահմանապահների կողմից պահպանում է ՀՀ հյուսիսարևելյան սահմանը։ Մակերեսը՝ 0,4365 կմ2, բնակչությունը՝ 1214 մարդ։ Վահան գյուղը տեղակայված է բարձր լեռնային գոտում, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2000մ։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 130 կմ է, մարզկենտրոն Գավառից՝ 105 կմ։ Միջին հեռավորությունը ՀՀ պետական սահմանից 3,0 կմ է, 27 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանի հետ։

Վահան գյուղը հարուստ է բարձրադիր լեռներով, անտառներով, սարերից հոսող սառնորակ աղբյուրներով, վարելահողերով, խոտհարքներով… Գյուղը 1925 թվականից մինչ 1953 թվականը կոչվել է Ռուբենակերտ՝ Ռուբեն Դաշտոյանի պատվին, իսկ 1953-1991 թվականները կոչվել է Օրջոնիկիձե։ Տեղացիները անվանել են նաև Ջրդխան։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ 1991 թվականին, վերանվանվել է Վահան, որպես երկրի հյուսիսարևելյան դարպաս։

Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրը

Պատկեր:Վահան (գյուղի) զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրը.jpg
Վահան (գյուղի) զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրը

Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրում՝ Վահանի Պանթեոնում, որպես հիմնական ընտրված վայր ամփոփված են 1992-1994 թթ. ինքնապաշտպանական մարտերում զոհված հերոս 15 վահանցի և 1 արծվաշենցի տղաների աճյունները։ Գյուղը, որը հիմնադրվել է 1925 թ, ունի 27 կմ երկարությամբ սահման Ադրբեջանի հետ՝ երկրի հարավարևելյան մասում և որտեղ էլ Արցախյան ազատամարտի տարիներին կազմակերպվել է գյուղի ինքնապաշտպանությունը։ 2012 թ. օգոստոսի 30-ին այստեղ նշվել է Վահան գյուղի սահմանահատվածի ինքնապաշտպանության ժամանակ զոհված բոլոր նվիրյալների հիշատակի 20-րդ տարելիցը, ինչպես նաեւ «Ուղեկալի» ետ գրավման 20-րդ տարին, որում հրավիրված էն եղել ՀՀ բարձրաստիճան զինվորական ու քաղաքացիական այրեր հանրապետության տարբեր շրջաններից՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ