Գեղարոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարոտ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Գեղարոտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներՔեշիշքյանդ, Քեշիշքենդ
Մակերես14.8 կմ²
ԲԾՄ2060 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն547 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգեղարոտի
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ0406
Գեղարոտ (Հայաստան)##
Գեղարոտ (Հայաստան)

Գեղարոտ, գյուղական համայնք է Արագածոտնի մարզում, Սպիտակ քաղաքից 15 կմ հարավ, Երևան-Սպիտակ մայրուղու վրա։ Մարզկենտրոնից 50 կմ հեռավորության վրա։ Նախկինում մասն է կազմել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի։

Անվանում

Ունեցել է Քեշիշքյանդ, Քեշիշքենդ անվանումները, որը նշանակել է յոթը տերտերի գյուղ։ Գեղարոտ է վերանավանվել 1935 թվականին։ Գեղարոտ (նշանակում է գեղեցիկ արոտավայրեր)

Աշխարհագրություն

Ընկած է ծովի մակարդակից 2060 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա։ Կլիման ցուրտ լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6 - -8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։

Բնակչություն

Բնակչության նախնիների մեծ մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից։ Համայնքի բնակչությունը կազմում է 589 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 53%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 33%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 60%, հետաշխատունակները՝ 7%։ Գյուղն ունի 144 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։ Գեղարոտի ազգաբնակչության փոփոխությունը.[1] :

Տարի 1837 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 218 283 604 768 504 595 482 547 590

Տնտեսություն

Գյուղատնտեսական հողահանդակները ծառայում են հիմնականում որպես վարելահողեր (մշակվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ)։ Գյուղացիները զբաղվում են հիմնականում մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում կա Սուրբ Գրիգոր եկեղեցին, կառուցված 1892 թվականին։

Գեղարոտից 1 կմ արևելք գտնվում է «Տաթևի գյուղ» գյուղատեղին (7-20դդ.), 1,5 կմ հյուսիս՝ «Աշոտ Երկաթ» և «Պոլոզ սար» ամրոցները (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ Գյուղի մոտ հայտնաբերվել է հին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ։

Տեղական ինքնակառավարում

Վարչական տարածքի ղեկավար՝ Սմբատ Բայրախտարյան



Աղբյուրներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 55» (PDF). Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.