Երնջատափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Երնջատափ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ1850 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն490[1] մարդ (2001)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0303
Երնջատափ (Հայաստան)##
Երնջատափ (Հայաստան)
Երնջատափ (Արագածոտնի մարզ)##
Երնջատափ (Արագածոտնի մարզ)

Երնջատափ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Արայի լեռան հյուսիսային ստորոտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 21 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։

Նախկինում Կարաբուլաղ անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում[2]:

Պատմություն

Գյուղը հիմնադըրվել է 1829-1830 թվականներին՝ Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։

Բնակչություն

Երնջատափի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 589 780 816 962 488 409 286 490 484

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում է գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին (12-13-րդ դդ.)։ Երնջատափից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է «Երնջակ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), 2,5 կմ արևմուտք՝ «Դավոյի» գյուղատեղին (10-14-րդ դդ.), 3 կմ արևմուտք՝ «Լազգի աղբյուր» գյուղատեղին (10-15-րդ դդ.), իսկ 2 կմ արևմուտք՝ «Աստվածընկալ» վանքը (5-13-րդ դդ.)։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Արագածոտնի մարզի մարդահամար
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 977
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.