Jump to content

Գետք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գետք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԴահառլի
Մակերես9.2 կմ²
ԲԾՄ1460 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն545[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Գետք (Հայաստան)##
Գետք (Հայաստան)

Գետք, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 9 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Գյուղը հիմնադրվել է 1828 թ.։

Բնակչություն

Նախնիները գաղթել են Կարսից և Մուշից։ Բանակչության թիվը կազմում է 551 մարդ։

Գետքի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 711 475 673 589 477 441 1204 574 684

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գետքում են գտնվում «Ամենափրկիչ» և սուրբ Հռիփսիմե մատուռները։ Գյուղում կա Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված կոթող, որը կառուցվել է 1976 թ.։

Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված կոթող

Հասարակական կառույցներ

Գետքում գործում է միջնակարգ դպրոց։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 59» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ