Գոգհովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գոգհովիտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԹաքնալի
Մակերես10.7 կմ²
ԲԾՄ1840 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն380[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245[2]
Գոգհովիտ (Հայաստան)##
Գոգհովիտ (Հայաստան)

Գոգհովիտ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 24 կմ հյուսիս։

Նախկինում մինչ 1978 թվականը կրել է Թաքնալի կամ Թաքնալու անվանումը։ Գոգհովտում առկա է եկեղեցի, որը կառուցվել է 1860 թ.-ին[3], որը այժմ կիսաքանդ վիճակում է գտնվում։

Բնակչություն

Գոգհովիտի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1922 1970 1979 2001 2004
Բնակիչ 153 393 438 359 396 359

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գոգհովիտում կա 1860 թ.-ին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցի։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. http://www.virtualarmenia.am/shirak/bn/p6b48.htm
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 61» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ