Մարի Քյուրի
Մարի Կյուրի կամ Մարի Սկլադովսկայա-Կյուրի (ֆրանսերեն` Marie Curie, լեհերեն` Maria Skłodowska-Curie; Նոյեմբերի 7, 1867, Վարշավա — Հունիսի 4, 1934, Սանսելմոզի շրջակայք, Ֆրանսիա) — լեհ ծագմամբ հայտնի ֆիզիկոս և քիմիկոս, ֆիզիկայից (1903) և քիմիայից (1911) Նոբելյան մրցանակի երկակի դափնեկիր, Փարիզում և Վարշավայում Կյուրիի ինստիտուտների հիմնադիր, Պյեր Քյուրիի կինը։ Ամուսնու հետ միասին զբաղվել է ռադիոակտիվության ուսումնասիրությամբ, հայտնաբերել է ռադիում (լատիներեն` radium — ճառագայթող) և պոլոնիում (լատիներեն` polonium (Polonia — «Լեհաստան») քիմիական էլեմենտները։ Մարի Կյուրին մշակել է ուրանի հանքաքարի մշակման և վերլուծության դասական մեթոդ, մի շարք տարիների ընթացքում ուսումնասիրել է ռադիոակտիվ ճառագայթումների հատկությունները, նրանց ազդեցությունը կենդանիների բջիջների վրա։
Նա նաև եղել է Փարիզի համալսարանի առաջին կին պրոֆեսորը։ Մարի Կյուրիի մանկությունը անցել է շատ ծանր` նախ քույրերից մեկի կորուստը, այնուհետև` մոր։ Դեռ փոքր հասակում նա առանձնանում էր իր աշխատասիրույամբ։ Մարին այնքան էր աշխատում, որ նույնիսկ երբեմն դա կատարվում էր քնի և սննդի հաշվին։ Նրա այդ տքնաջան աշխատանքի պատճառով նա նույնիսկ դպրոցը ավարտելուց հետո ստիպված էր բուժվել։ Մարին ուզում էր շարունակել իր ուսումը սակայն այդ ժամանակ աղջիկների հնարավորությունները սահմանափակ էին և Մարին ու իր քույրը պայմանավորվեցին, որ սկբում Մարին կաշխատի իր քրոջ ուսման համար, իսկ հետո` քույրը Մարիի ուսման համար։ 1894թ.-ին Մարին հանդիպում է Պիեր Կյուրիին, իսկ 1895թ.-ին ամուսնանում են։ Նրանք միասին ուսումնասիրում էին ուրանի աղերի արձակած անոմալ ճառագայթները։ Սակայն Պիերը շատ վաղ է հեռանում կյանքից` 47 տարեկան հասակում։ մի անձրևոտ օր երբ նա անցնում էր Փարիզի փողոցներից մեկը սայթակում է, ընկնում կառքի տակ և քանի որ նրա գլուղը ճզմվում է, նա տեղում մահանում է։ Ամուսնու մահից հոտո Մարին Պիերից ժառանգություն է ստանում նրա Փարիզի համալսարանի ամբիոնը։ Մարին մահանում է 1934թ.-ին ապլաստիկ անեմիայից։ Նրա մահը դաս է հանդիսանում այն բոլոր մարդկանց համար, ովքեր աշխատում են ռադիոակտիվ նյութերի հետ։ Աշխատելով ռադիոակտիվ նյութերի հետ Մարի Կյուրին զգուշությամբ չէր աշխատում և նույնիսկ վզից կախված ուներ ռադիումով անոթ։ Մարի և Պիեր Կյուրիների գործը շարունակում է նրանց դուստրը` Իրեն Կյուրին և նրա ամուսինը` Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին։
[խմբագրել] Աղբյուր
- Գ․ Յա․ Մյակիշև, Բ․ Բ․ Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ․, «Լույս» հրատարակչություն
