Վան Հայկազունին ըստ Չամչյանի, գահին է բազմել մ.թ.ա. 371 թվականին, հաջորդելով հորը՝ Բագամ Հայկազունուն։ Վանը վերանորոգել է Շամիրամակերտ քաղաքը, որն այնուհետև իր անունով կոչվեց՝ Վան։ Պահլավերեն Աշխարհագրական ցանկում գրված է՝ «Վան քաղաքը հիմնվեց Վանի ձեռքով, որը Գորսի որդին էր»։ Վան Հայկազունուն հաջորդել է որդին՝ Վահե Հայկազունին (մ.թ.ա. 351 – մ.թ.ա. 331)