«Էդմոն Մարուքյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ոչ վստահելի աղբյուրներից ավելացված տեղեկության հեռացում
Տող 19. Տող 19.


[[2017]] թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ [[2018]] թվականի [[դեկտեմբերի 9]]-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Խմբակցության ղեկավարն է։</blockquote>
[[2017]] թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ [[2018]] թվականի [[դեկտեմբերի 9]]-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Խմբակցության ղեկավարն է։</blockquote>

=== Խորհրդարանական գործունեություն ===
<blockquote>Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել ՀՀԿ-ական վարչապետներ Տիգրան Սարգսյանի<ref>{{Cite web|url=https://a1plus.am/hy/article/72858|title=ԱԺ-ն քվեարկեց Կառավարության ծրագիրը (տեսանյութ)|website=A1Plus|language=hy|accessdate=2020-08-12}}</ref> և Հովիկ Աբրահամյանի<ref>{{Cite web|url=https://www.azatutyun.am/a/25394880.html|title=Ազգային ժողովն ընդունեց նոր կառավարության ծրագիրը|website=«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան|language=hy|accessdate=2020-08-12}}</ref> կառավարությունների ծրագրերին, սակայն դեմ է քվեարկել 2019թ. Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրին<ref>{{Cite web|url=https://kentron.tv/news/19463.html|title=82 կողմ, 37 դեմ. ԱԺ-ն ընդունեց Կառավարության ծրագիրը|last=Karen|website=kentron.tv|language=hy-am|accessdate=2020-08-12}}</ref>:</blockquote>


=== Կուսակցական գործունեություն ===
=== Կուսակցական գործունեություն ===

12:41, 8 փետրվարի 2021-ի տարբերակ

Էդմոն Մարուքյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1981(1981-01-13) (43 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոց, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա, Մինեսոտայի համալսարան և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունփաստաբան, քաղաքական գործիչ և իրավապաշտպան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԼուսավոր Հայաստան
Կայքedmonmarukyan.com
 Edmon Marukyan Վիքիպահեստում

Էդմոն Հրաչիկի Մարուքյան (հունվարի 13, 1981(1981-01-13), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, փաստաբան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, 5-րդ և 6-րդ, 7-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր[1], ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար։

Կենսագրություն

Ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին՝ Վանաձորում։ Ավարտել է տեղի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է ՀՀ զինված ուժերում[2]։

Կրթություն

  • 2002 թվականին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
  • 2006 թվականին ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը` ստանալով մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում։
  • 2007 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։
  • 2010 թվականին ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեություն

Քաղաքական գործունեություն

2012 թվականի մայիսի 6-ին Էդմոն Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։

2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Խմբակցության ղեկավարն է։

Կուսակցական գործունեություն

2015 թվականի դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համագումարում Էդմոն Մարուքյանն ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ[3]։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմոն Մարուքյան» հոդվածին։