«Տրդատ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ|պատկեր=Tiridates 2 king of Armenia.jpg|իշխանություն='''217 - 252'''|ծնունդ=մոտ '''190'''|մահ=252|վախճանի վայր=Չրմես|նախորդ=[[Խոսրով Ա]]|հաջորդող=[[Խոսրով Բ]]|թագուհի=Շուշանդուխտ քուշանների թագավոր Վասուդեվա II-ի դուստրը ?|երեխաներ=[[Խոսրով Բ]]|անուն=Տրդատ Բ Հռոմեասեր}}
{{Տեղեկաքարտ Միապետ|պատկեր=Tiridates 2 king of Armenia.jpg|իշխանություն='''217 - 252'''|ծնունդ=մոտ '''191'''|մահ=252|վախճանի վայր=Չրմես|նախորդ=[[Խոսրով Ա]]|հաջորդող=[[Խոսրով Բ]]|թագուհի=Շուշանդուխտ քուշանների թագավոր Վասուդեվա II-ի դուստրը ?|երեխաներ=[[Խոսրով Բ]]|անուն=Տրդատ Բ Հռոմեասեր}}


'''Տրդատ Բ''' ({{ԱԾ}}), [[Մեծ Հայք]]ի արքա (217-252), [[Խոսրով Ա]]-ի որդին, [[Արշակունիներ]]ի արքայատոհմից։
'''Տրդատ Բ''' ({{ԱԾ}}), [[Մեծ Հայք]]ի արքա (217-252), [[Խոսրով Ա]]-ի որդին, [[Արշակունիներ]]ի արքայատոհմից։

18:51, 3 Մարտի 2020-ի տարբերակ

Տրդատ Բ Հռոմեասեր
Պատկեր:Tiridates 2 king of Armenia.jpg
Իշխանություն217 - 252
Ծնվել է՝մոտ 191
Մահացել է՝252(0252)
Վախճանի վայրՉրմես
Երկիր Մեծ Հայք
ՆախորդԽոսրով Ա
ՀաջորդողԽոսրով Բ
ՈւղեկիցՇուշանդուխտ քուշանների թագավոր Վասուդեվա II-ի դուստրը ?
ՏոհմԱրշակունիներ
միապետ և գերիշխան
ՀայրԽոսրով Ա
ԵրեխաներԽոսրով Բ

Տրդատ Բ (1-ին դար - 252), Մեծ Հայքի արքա (217-252), Խոսրով Ա-ի որդին, Արշակունիների արքայատոհմից։

Գործունեությունը

216 թվականի մայիսին Հռոմեական կայսր Կարակալլան իր մոտ կանչեց Հայոց Խոսրով Ա թագավորին և նրա կնոջը ու բանտարկեց։ Կարակալայի այդ տմարդի արարքը հանգեցրեց Հայաստանում Հռոմի դեմ ապստամբության։ Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկում իր զորավարներից Թեոկրիտոսին, որ սակայն պարտություն է կրում և հեռանում Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։ 217 թվականի ապրիլի 8-ին Կարակալլան սպանվում է իր զինվորներից մեկի ձեռքով, իսկ նրան հաջորդած Մակրինոսը նույն տարվա հունիսի 8-ին Մծբինի մոտ պարտություն է կրում պարթևահայկական միացյալ զորքից և ստիպված է լինում բանտից ազատել դեռևս Կարակալլա կայսեր կողմից բանտարկված հայոց թագուհուն, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությանն է վերադարձնում Փոքր Հայքն ու Գիմաթենե գավառը։ 224 թվականի ապրիլի 28-ին Արտաշիր Սասանյանը Որմզդականի ճակատամարտում պարտության է մատնում Տրդատ Բ-ի դաշնակից Պարթևաստանի արքա Արտավան Ե Արշակունուն, խորտակում պարթևական պետությունը և հռչակվում Սասանյան Պարսկաստանի առաջին թագավոր։ Պարթևստանի վերջին թագավոր Արտավան Ե-ը զոհվում է մարտի դաշտում։ Տրդատ Բ-ն իր կառավարման ժամանակ, որդու Խոսրովի հետ միասին համառ ու երկարատև պայքար է մղում Սասանյան Պարսկաստանի դեմ։ Ի վերջո 252 թվականին Շապուհ I-ին հաջողվեց պարտության մատնել Տրդատին։ Հայոց արքան, որդու հետ միասին ստիպված հեռացավ Հռոմեական կայսրությանը պատկանող Չրմես (Ծումինա) ավան, որտեղ էլ մահացավ։ Տրդատ Բ-ի մահից հետո Սասանյանների դեմ պայքարը շարունակեց է նրա որդի Խոսրով Բ-ն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։