Արտավան Ե Պարթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Արտավան Ե Պարթև
Artabanusiv.jpg
Ծնվել է՝ 2-րդ դար
Մահացել է՝ 224
Տոհմ Պարթև Արշակունիներ
Հայր Վաղարշ հինգերորդ
Երեխաներ Sura of Parthia և Արտավազդ Պարթև

Արտավան Ե Պարթև, Պարթևաստան վերջին արքան 209-224 թթ. Արշակունյաց հարստությունից։

Երկար տարիներ նա պայքարել է իր հակառակորդների հետ գահին միանձնյա տիրելու համար։ 220-ական թթ. ուժեղանում է Պարսքում իշխող Սասանյան տոհմը, որի առաջնորդ Արտաշիր Պապականը ապստամբություն է բարձրացնում Արտավան Ե-ի դեմ։ 224 թ. Որմզդականի դաշտում տեղի է ունենում վճռական ճակատամարտ, որում Արտավան Ե-ի զորքերը պարտվում են, իսկ նա սպանվում է։ Պարթևական կայսրությունը դադարում է գոյություն ունենալուց։ Պարթևական շատ իշխաններ անցնում են Սասանյանների կողմը։ Արտավան Ե-ի որդի Արտավազդը ամրանում է Ատրպատականում և մի քանի դիմադրում է Սասանյաններին հայոց արքա Խոսրով Ա Մեծի օգնությամբ, ով ստանձնել էր Արշակունյաց արքայատան գլխավոր միապետի դերը։

Բայց ի վերջո Արտավազդը պարտվում է և Ատրպատականն էլ է նվաճվում Արտաշիր Պապականի կողմից։