Պապակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապակ
միջին պարսկերեն՝ 𐭯𐭠𐭯𐭪𐭩
Անահիտայի մեհյանի քրմապետ
? - 210
Նախորդող Սասան
Հաջորդող Շապուհ
Պարսքի «մարզպան և շահրդար»
208 - 210
Նախորդող Գոչիհր Բարզանգի
Հաջորդող Շապուհ
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր 150-ականներ
Ծննդավայր Պարսք, Պարթևստան
Վախճանի օր 200-ականներ
Հայր Սասան
Մայր Ռամբեհիշտ
Ամուսին Rodag?[1]
Զավակներ Արտաշիր Պապական, Շապուհ և Դենագ

Պապակ (միջին պարսկերեն՝ 𐭯𐭠𐭯𐭪𐭩, Pāpak/Pābag; պարսկերեն։ بابک Bābak, 150-ականներ, Պարսք, Պարթևստան - 200-ականներ), Իստախրի Անահիտայի մեհյանի քրմապետը, Սասանի որդին և հաջորդը, Պարսքի «մարզպան և շահրդար»[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաաբա ի Զարդուշթ հուշարձանը՝ Նաղշե Ռոսթամի դամբարանադաշտում։ Ենթադրվում է, որ հենց սա եղել է Անահտայի մեհյանը[2]։

Պապակը, Սասանի և Պարսք նահանգի իշխան Գոչիհր Բարզանգիի դստեր՝ Ռամբեհիշտի որդին է։ Նա Պարթևստանի գլխավոր սրբարանի՝ Անահիտայի մեհյանի քրմապետի պաշտոնում փոխարինում է իր հորը՝ Սասանին, և միաժամանակ ամրապնդում իր քաղաքական դիրքերը[2]։

Պարթևստանի արքա Վաղարշ Դ Պարթևի մահից հետո, հափշտակում է Պարսքի արքայական գահը և դառնում Պարսքի «մարզպան և շահրդար», իսկ 208-209 թվականներին տեղի ունեցած հեղաշրջման շնորհիվ իր որդի Շապուհին հռչակում է Պարսք նահանգի Ստահր մայրաքաղաքի թագավոր։ Այսպիսով, նա ձեռք է բերում նաև քաղաքական իշխանություն, որն էլ հանդիսանում է Սասանյանների ժամանակաշրջանի սկիզբը։ Այս հեղաշրջումը հիմք է հանդիսացել, որպեսզի Մեծ Հայքի արքա Խոսրով Ա-ն համառորեն մարտնչի Սասանյանների առաջին տիրակալների դեմ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. English Wikipedia community Wikipedia — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 22․
  3. «Պատմություն Հայոց», Ագաղթանգեղոս, գլ․ Ա, 18, էջ 15․