«Արշակ Գ»–ի խմբագրումների տարբերություն
Հետ է շրջվում 5960092 խմբագրումը, որի հեղինակն է՝ Arevik Abroyan (քննարկում) մասնակիցը Պիտակ՝ Հետ շրջել |
չ →top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Արշակ Գ. (արեւմտահայերէն) }} |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Արևմտահայերեն|Արշակ Գ. (արեւմտահայերէն) }} |
|||
{{Տեղեկաքարտ Միապետ |
{{Տեղեկաքարտ Միապետ |
||
|անուն=Արշակ Գ |
|անուն=Արշակ Գ |
09:50, 24 Հունիսի 2019-ի տարբերակ
Արշակ Գ | |
---|---|
Մեծ Հայքի Արքա | |
Իշխանություն | 378–390 |
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Մահացել է՝ | մոտ 390[1] |
Հաջորդող | Խոսրով Դ |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Պապ |
Մայր | Զարմանդուխտ |
Արշակ Գ (ծն.թ. անհայտ մոտ 371 – մոտ 390), Հայոց թագավոր 378–ից։ Պապի որդին և հաջորդը։
Կառավարումը
Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Նա Հայաստան է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկական զորաբանակը դուրս է վանել երկրից։ Այնուհետև առժամանակ Հայաստանում տիրել է համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Սակայն 384–ից հետո Պարսկաստանի ու Հռոմի միջև բանակցություններ են սկսվել Հայաստանի բաժանման շուրջ։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Դրանից հետո Շապուհ III Հայոց գահը հանձնել է Խոսրով Դ Արշակունուն։ 387–ից հետո, երբ անդամատվել է Հայաստանը, հռոմեական մասում խաղաղությամբ, բայց կայսրությունից կախյալ թագավորել է Արշակը, որի մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել իր տիրապետության ներքո գտնվող Հայաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|