«Արգիշտի Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 27. Տող 27.


{{Ուրարտու}}
{{Ուրարտու}}
{{Հայոց արքաներ}}


[[Կատեգորիա:Վանի թագավորության արքաներ]]
[[Կատեգորիա:Վանի թագավորության արքաներ]]

22:14, 15 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Արգիշտի Բ (ծ. թ. անհայտ - մ.թ.ա. մոտ 680), Վանի թագավորության պետության թագավոր մ.թ.ա. 714-ից։ Ռուսա Ա-ի որդին և հաջորդը։

Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը։ Արգիշտի Բ-ի օրոք տերության արևելյան սահմանները հասել են մինչև Կասպից ծով, որի վկայությունն է Արտավետ (Արտաբիլ) քաղաքի մոտ, Սավալան լեռան լանջին պահպանված նրա արձանագրությունը։ Վասպուրականի Արճեշ քաղաքի մոտ թողած արձանագրությունում Արգիշտի Բ-ն հիշատակում է քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցման մասին։ մ.թ.ա. 681-ին նրա մոտ ապաստանել են Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիներ Ադրամելիքն ու Շարաշարան (Սանասար)։

Այս ժամանակաշրջանում Ուրարտուն կրկին հզորանում է և սկսում պայքարել Ասորեստանի դեմ: Սարգոնի որդի Սենաքերիբը(Սենեքերիմ) արշավաք է կազմակերպում Ուրորտուի դեմ, այս մասին մենք իմնաում ենք նրա թողած մի արձանագրությունից: Արգիշտին այս ամենը անպատասխան չի թողնում այլ կրկին արշավանք է կատարում Ասորեստան գրավելով զգալի տարածքներ:

Արգիշտի Բ-ն կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին։[1]

Գրականություն

  • Б. Б. Пиотровский, Ванское царство (Урарту), М., 1959.

Աղբյուրներ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 155-156.

Տես նաև

Նախորդող
Ռուսա Ա
Ուրարտական արքա
Արգիշտի Բ

մ.թ.ա. 714-685
Հաջորդող
Ռուսա Բ