Սուրեն Մանուկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Մանուկյան | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2-ից | |||
Կուսակցություն՝ | ՀՅԴ | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | պատմաբան և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | հունվարի 21, 1985 (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հայր | Սերժիկ Մանուկյան |
Սուրեն Սերժիկի Մանուկյան (հունվարի 21, 1985, Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (ՀՅԴ, «ՀՅԴ» խմբակցություն)[1]։
2003 թվականից Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1985 թվականի հունվարի 21-ին Իջևանում։ 2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության բաժինը։ 2007 թվականին ավարտել է Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի «ՀՀ բանկային համակարգ» ներածական եռամսյա ուսումնական ծրագիրը։ 2016 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի պետական և մունիցիպալ կառավարման բաժնի մագիստրատուրան։ Մասնագիտությամբ՝ պատմաբան է, պետական և մունիցիպալ կառավարման մասնագետ[1]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008-2010 թվականներին աշխատել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղի վարկային մասնագետ։
- 2009 թվականին ընտրվել է Իջևան համայնքի ավագանու անդամ։
- 2011-2015 թվականներին եղել է Իջևանի փոխքաղաքապետ։
- 2015-2017 թվականներին եղել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան» մասնաճյուղի տնօրեն։
- 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ ՀՅԴ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[1]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի անդամ է[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]։