Սկոպիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սկոպիե
Скопје
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ԵնթարկումՄայրաքաղաք
Մակերես1818 կմ²
ԲԾՄ270 մետր
Խոսվող լեզուներմակեդոներեն
Բնակչություն850 000 մարդ (2008)
Խտություն2 318 մարդ/կմ²
Ագլոմերացիա1 000 000
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+389 02
Փոստային ինդեքս1000
Փոստային դասիչ1000
Ավտոմոբիլային կոդSK
Պաշտոնական կայքskopje.gov.mk
Սկոպիե (Հյուսիսային Մակեդոնիա)##
Սկոպիե (Հյուսիսային Մակեդոնիա)

Սկոպիե (մակեդոներեն՝ Скопје, սերբ.՝ Скопље), Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաքը։ Այն ձևավորում է 10 շրջաններից բաղկացած անկախ վարչական միավոր։

Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմել է 850 000 մարդ, որոնցից 65 %-ը մակեդոնացիներ են, 27 %-ը՝ ալբանացիներ։ Քաղաքում բնակվում են նաև սլավոնական այլ ժողովուրդների ներկայացուցիչներ՝ սերբեր, բոսնիացիներ, խորվաթներ, բուլղարացիներ և այլք։

Գտնվում է Մակեդոնիայի հյուսիսում, Սերբիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Վարդար գետի ափին, հովտում, որը շրջապատված է լեռնաշղթաներով։

Քաղաքում առկա էեն անտիկ կառույցներ, ինչպես նաև թուրքական տիրապետության ժամանակաշրջանի կառույցներ։ Քաղաքն ուժգին տուժել է 1963 թվականի երկրաշարժից, այնուհետև վերականգնվել ճապոնական ճարտարապետ Տանգեյի ղեկավարության տակ։ 2010 թվականից իրականացվում է քաղաքային կենտրոնը վերակառուցելու «Սկոպիե 2014» պետական նախագիծը, որը հաճախ հասարակության մեջ հակասությունների պատճառ է դառնում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոպիե քաղաքի մասին առաջին անգամ հիշատակել է Կլավդիոս Պտղոմեոսը «Սկուպի» անտիկ անվան տակ։ Քաղաքը ձևավորվում է մ.թ.ա. 3-րդ դարում, իսկ մ.թ.ա. 164 թվականին հայտնվում Հռոմի տիրապետության տակ և դառնում Մյոզիա նահանգի կենտրոնը։ Մ.թ. 84 կամ 85 թվականին կայսր Դոմիցիանոսը այստեղ հիմնել է Փլավիա Աելիա Սկուպի գաղութը, որը հետագայում դառնում է խոշոր քաղաք։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդար գետի վրայով անցնող քարե կամուրջը համարվում է Սկոպիե քաղաքի խորհրդանիշը։ Կառուցվել է 15-րդ դարում։
  • Սկոպիե Ամրոցը (մակեդոներեն՝ Скопско Кале, թուրքերեն՝ Kale — «ամրոց» բառից), գտնվում է Վարդար գետի ձախ ափի մոտ։
  • 19-րդ դարում կառուցված ուղղափառ եկեղեցին։
  • Դաութ Փաշայի թուրքական բաղնիքը։
  • Սուրբ Կլիմենտ Օրիդսկի մայր տաճար, որի օծման արարողությունը տեղի է ունեցել 1990 թվականին։
  • Հազարամյակի խաչ

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոպիե քաղաքում ձևավորվել են 10 քաղաքային համայնքներ։ Բնակիչների թվով ամենամեծը Գազի Բաբա համայնքն է (72 617 բնակիչ), ամենափոքրը՝ Շուտո-Օրիզարի (20 800 բնակիչ)։ Տարածքով ամենամեծը Սարայ համայնքն է (229 կմ²), ամենափոքրը՝ Չաիր (3,5)։ Շուտո-Օրիզարի համայնքը հիմնականում բաղկացած է գնչուներից։

  1. Ցենտար
  2. Գազի Բաբա
  3. Աերոդրոմ
  4. Չաիր
  5. Կիսելա-Վոդա
  6. Բուտել
  7. Շուտո-Օրիզարի
  8. Կարպոշ
  9. Գյորչե-Պետրով
  10. Սարայ

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոպիեի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 18.7
(65.7)
24.2
(75.6)
28.8
(83.8)
32.4
(90.3)
35.2
(95.4)
41.1
(106)
42.8
(109)
43.2
(109.8)
37.0
(98.6)
33.9
(93)
28.2
(82.8)
22.1
(71.8)
43.2
(109.8)
Միջին բարձր °C (°F) 4.5
(40.1)
8.3
(46.9)
14.0
(57.2)
19.1
(66.4)
24.4
(75.9)
28.8
(83.8)
31.4
(88.5)
31.5
(88.7)
26.5
(79.7)
19.8
(67.6)
11.5
(52.7)
5.5
(41.9)
18.8
(65.8)
Միջին օրական °C (°F) 0.1
(32.2)
2.6
(36.7)
7.6
(45.7)
12.1
(53.8)
17.3
(63.1)
21.5
(70.7)
23.8
(74.8)
23.8
(74.8)
18.8
(65.8)
13.1
(55.6)
6.5
(43.7)
1.7
(35.1)
12.4
(54.3)
Միջին ցածր °C (°F) −3.8
(25.2)
−2.3
(27.9)
1.6
(34.9)
5.4
(41.7)
10.0
(50)
13.7
(56.7)
15.8
(60.4)
15.7
(60.3)
11.6
(52.9)
7.2
(45)
1.8
(35.2)
−1.8
(28.8)
6.2
(43.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −25.6
(−14.1)
−21.8
(−7.2)
−10.8
(12.6)
−5.8
(21.6)
−1.0
(30.2)
3.0
(37.4)
7.0
(44.6)
7.0
(44.6)
−2.0
(28.4)
−6.4
(20.5)
−12.2
(10)
−22.9
(−9.2)
−25.6
(−14.1)
Տեղումներ մմ (դյույմ) 30
(1.18)
29
(1.14)
38
(1.5)
40
(1.57)
43
(1.69)
54
(2.13)
38
(1.5)
36
(1.42)
34
(1.34)
49
(1.93)
45
(1.77)
48
(1.89)
483
(19.02)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 10 9 10 10 11 10 7 6 6 7 9 11 106
Միջ. ձնառատ օրեր 5 5 3 0.2 0 0 0 0 0 0.1 2 5 20
% խոնավություն 83 75 68 66 66 61 56 56 63 74 82 85 70
Միջին ամսական արևային ժամ 86.9 112.5 161.1 198.4 245.2 276.3 323.0 305.4 247.5 188.2 114.8 79.6 2338,9
Աղբյուր #1: Pogoda.ru.net[2], World Meteorological Organization (precipitation days)[3]
Աղբյուր #2: NOAA (sun, 1961–1990)[4]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե կամուրջ Դաութ Փաշայի թուրքական բաղնիք Մակեդոնիա հրապարակ Սկոպիե Ամրոց

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոպիեն ունի 17 քույր-քաղաքներ.[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Реконструкция или китч? «Скопье-2014» вызывает споры». // rus.azattyq.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Skopje Climate». pogoda.ru.net. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. «World Weather Information Service – Skopje». World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Climatological Information for Skopje, Macedonia». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Skopje Sister cities». // skopje.gov.mk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 https://starportal.skopje.gov.mk/DesktopDefault.aspx?tabindex=0&tabid=172
  7. https://www.dijon.fr/Dijon-Capitale/Ville-internationale/Villes-partenaires
  8. https://www.dresden.de/de/leben/stadtportrait/europa/partner/skopje.php
  9. https://www.izmir.bel.tr/tr/Haberler/izmir-ile-uskup-arasinda-kardeslik-anlasmasi/48237/156
  10. https://www.nuernberg.de/internet/international/skopje_home.html
  11. http://www.zaragoza.es/ciudad/zaragozainternacional/hermanamientos.htm
  12. https://www.ibb.istanbul/icerik/kardes-sehirler
  13. https://tempesistercities.org/meet-our-sister-cites/skopje-north-macedonia/
  14. https://www.sistercitiespgh.org/sister-cities
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկոպիե» հոդվածին։