Ռինդ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռինդ | |||
Փառքի պուրակ Ռինդում | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Արենի (համայնք) | Արենի համայնք[1] | ||
Համայնքապետ | Հուսիկ Սահակյան[2] | ||
Մակերես | 43․88 կմ² | ||
ԲԾՄ | 1320 մետր | ||
Կլիմայի տեսակ | բարեխառն-ցամաքային, չոր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1467 մարդ (հունվարի 1, 2023)[3] | ||
Ազգային կազմ | հայեր (100%) | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +(374)281 | ||
Փոստային ինդեքս | 3613 | ||
Փոստային դասիչ | 3613 | ||
| |||
Ռինդ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[4]։
Անվանման ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերենում ռինդ (ռինտ, ըռինտ) բառն ունի գեղեցիկ, գրավիչ, հպարտության արժանի իմաստները[5][6]։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռինդը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի Արփայի հովիտը իջնող լեզվակաձև սարավանդի վրա՝ ծովի մակերևույթից 1320 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից գտնվում է 25 կմ դեպի արևմուտք։
Ներկայումս գյուղի վարչական տարածքը 4388.32 հեկտար է, տնտեսությունների թիվը՝ 432։ Մարզկենտրոնից հեռավորությունը 25 կմ է, մայրուղուց՝ 4 կմ։ Ռինդ գյուղը սահմանակից է Ելփին, Չիվա, Արենի, Աղավնաձոր, Հորս, Թառաթումբ գյուղերին։
Գյուղի տարածքն ընկած է Ելփին գետի ջրահավաք ավազանում։ Ամենամեծ ջրային օբյեկտը Եղեգնալիճն է, որի մակերեսը 2,12 հեկտար է, իսկ հայելու բացարձակ բարձրությունը՝ 1458 մետր։
Վարդենիսի լեռների հրաբխային ապարներում ներծծված ջրերն աղբյուրների տեսքով գյուղի տարածքում դուրս են գալիս լեռների ստորոտներում, որոնք էլ խողովակաշարերով հասնում են գյուղ ու օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռինդ գյուղը հիմնադրվել է 1800 թվականների սկզբներին, Շորգեցի Սիմոնի կողմից, որից հետո այնտեղ են հաստատվել Մելիք Բալին՝ իր եղբայրներ Աղաբաբի և Գրիգորի հետ միասին, Զարգար Թադևոսը և այլ ընտանիքներ։ Բնակչության մի մասի նախնիները 1828 թվականին գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից։ 1967 թվականին սողանքի պատճառով հին գյուղատեղին ապաբնակեցվեց, բնակիչները տեղափոխվեցին 3 կմ արևմուտք և «Թափ» հանդամասում հիմնեցին ներկայիս գյուղը։
Ենթադրվում է, որ Ռինդը պատմիչ Ստեփանոս Օրբելյանի (13-րդ դար) հիշատակած Ըռեղի գյուղն է[7]։
Գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Ջնդրաղաջի սարահարթը նորագույն շրջանում հայտնի է որպես հայ-թուրքական բազմաթիվ կռիվների մարտադաշտ։ Նշանակալի է 1919 թվականի նոյեմբերի 29-ի մեծ կռիվը, որտեղ Աղավնաձորի ու Ռինդի դասակները և աշխարհազորը ջաղջախեցին և Ջնդրաղաջու դիրքերից դուրս շպրտեցին Խալին բեյի գլխավորությամբ Չիվայով դեպի Ռինդ և Աղավնաձոր արշավող Շարուրի թուրք հրոսակներին[8]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռինդ գյուղի մշտական բնակչության թիվը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 1502 մարդ[9]։ Գյուղը հիմնադրման պահից բնակեցված է բացառապես հայերով[10], որոնց նախնիների մի մասը 1828 թվականին եկել է Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից[7]։ Ռինդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչության 1873-2023 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տարածքում պահպանվել են XII-XIII դարի եկեղեցու մնացորդներ, մատուռներ, XIII-XIV դարի խաչքարեր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, փոստ, բուժկետ[15]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Բուսաբուծությունից զարգացած է հատկապես խաղողագործությունը և դեղձի արտադրությունը։
2009 թ-ից Ռինդ գյուղի տարածքում գործում է «Զորահ» գինեգործական ընկերությունը։ 2012 թ-ին այդ ընկերության արտադրած Zorah Karasi Areni Noir գինին Բլումբերգ հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը[16]։
Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 17-ամյակի կապակցությամբ անցկացված «Տարվա լավագույն համայնք-2013» մրցանակաբաշխությունում Ռինդը ճանաչվել է լավագույն գյուղական համայնք[17]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մշակույթի տանը գործում է պարի խմբակ։
2012 թ-ից յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին նշվում է գյուղի հիմնադրման օրը[18]։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հյուսիս-արևելյան հատվածում է գտնվում հին հայկական Ուլգյուր բնակատեղին, որտեղ ծնվել է մանրանկարիչ, ճարտարապետ Մոմիկը։ Վերին Ուլգյուրում պահպանվել են 12-14-րդ դարերի խաչքարեր, գերեզմաններ և Սուրբ Ստեփանոս եկեղեցու հիմնապատերը[19]։
-
12-14-րդ դարերի խաչքար Վերին Ուլգյուրում
-
12-14-րդ դարերի խաչքար Վերին Ուլգյուրում
-
12-14-րդ դարերի խաչքարեր Ուլգյուր բնակատեղիում
-
12-14-րդ դարերի խաչքարեր Վերին Ուլգյուրում
Բնակավայրից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Ջնդրաղաչի պրիզմայաձև հարթակը, որը պաշտվել է որպես սրբատեղի։ Այս բարձունքում զուգորդվում են քրիստոնեական և նախաքրիստոնեական հուշարձանները։ Ջնդրաղաչ սրբավայրում կան երկու մենհիրներ, իսկ հարթակի դեր է կատարում միջնադարյան տապանաքարը[20]։ 2006 թվականին ՀՀ կառավարության N1905 որոշմամբ սրբավայրի մատուռի անունը հաստատվել է որպես «Ջնդրախաչ»[21]։
Գյուղում 2021 թվականին կառուցվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին[22]։ Գյուղի կենտրոնում է գտնվում փառքի պուրակը, որտեղ կանգնեցված է Հայրենական մեծ պատերազմի անհայտ զինվորի հուշարձանը, Արցախյան ազատամարտի և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարերը[23]։ Եկեղեցու հարևանությամբ է գտնվում աղբյուր-հուշարձան։
-
Աղբյուր-հուշարձան Ռինդ գյուղում
-
Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան[24] (Վայոց ձորի թեմի Առաջնորդ),
- Հենրիկ Վարդանյան (հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից),
- Մկրտիչ Մկրտչյան (արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գյուղի պտղատու այգիները
-
Գյուղի տարածքում աճող վայրի ձնծաղիկ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռինդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Վայոց ձորի մարզ)
- Ռինդի վիմափոր եկեղեցի
- Ռինդի միջնակարգ դպրոց
- Ուլգյուր
- Եղեգնալիճ
- Սպիտակ քար
- Ճգնավորի մատուռ (Ռինդ)
- Ջնդրախաչ
- Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Ռինդ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Արենի համայնքի մասին Վայոց Ձորի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 22․11․2023 թվական)։
- ↑ Արենի համայնքի ղեկավար և ավագանի
- ↑ 3,0 3,1 https://armstat.am/file/Map/MARZ_10.pdf
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ «Հայրենիք ամսագիր» (PDF). Հայրենիք: 44. 1935.
- ↑ «Հայերէն բացատրական բառարան, Ստեփան Մալխասեանց - ռինտ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 7,0 7,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 445
- ↑ Աշոտ Սիմոնյան, Վայոց ձոր։ 20-րդ դարի քառուղիներում (1914-1921), Երևան, 2011թ, 728 էջ։ ISBN 978-9939-9015-4-1.
- ↑ «Վայոց ձորի մարզը թվերով, 2018» (PDF).
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 4. — էջ 445. — 4696 p.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ https://www.armstat.am/file/article/marzer_2018_34.pdf
- ↑ «Ռինդ համայնքի մասին տեղեկություն Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքից». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Top 10 Wines of 2012
- ↑ Էջմիածինն ու Ռինդը` Տարվա լավագույն համայնքներ - 2013
- ↑ Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ համայնք, 2014
- ↑ «Վայոց ձոր, Ուլգյուր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Մեծամոր. Կեսդարյա պեղումների տարեգրություն։ ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ» (PDF). 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 21 դեկտեմբերի 2006 թվականի N 1905-Ն».
- ↑ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղը 2016թ.-ին եկեղեցի կունենա(չաշխատող հղում)
- ↑ «Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարի օրհնություն Ռինդ համայնքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-07-07-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռինդ կատեգորիայում։ |