Ռինդի վիմափոր եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռինդի վիմափոր եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակվիմափոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՌինդ[1]
Հիմնական ամսաթվերըանհայտ
Մասն էԳյուղատեղի «Բախչաջուղ»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Հիմնադրվածանհայտ
Քարտեզ
Քարտեզ
 Cave church Rind Վիքիպահեստում

Ռինդի վիմափոր եկեղեցի, վիմափոր կրոնական կառույց Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում, բնակավայրից 4 կմ հյուսիս։ Եկեղեցին ենթադրաբար կառուցվել է 13-14-րդ դարերում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինդ գյուղում կան երկու վիմափոր եկեղեցիներ։ Մեկը գտնվում է Ռինդի Ուլգյուրում և հայտնի է «Ճգնավորի մատուռ» անունով։ Այս մեկն անհայտ է գիտական շրջանակների համար։

Եկեղեցին ժայռափոր է, գտնվում է դժվարամատչելի բարձունքի վրա։ Հավանական է, որ առաստաղը պատված է եղել որմնանկարներով։ Կառույցի հատակագիծը կլոր է, որի տրամագիծը մոտ 8 մետր է, բարձրությունը՝ 10 մետր։ Եկեղեցու դուռը արևմտյան կողմից է, որից վերև եղել է մեկ փոքր և երկու մեծ լուսամուտներ։ Խորանի ու նրան հարող պատերի ստորին մասը քայքայված է, բայց քիվ-երիզից ներքև երևում են ժայռի մեջ փորված պահոց-խորշերի վերին մասերը[2]։

Հարակից կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռազանգվածի հարավային հատվածում կան մի քանի փորված սրահներ, որոնց ճանապարհները քայքայված են և հնարավոր չէ հասնել այնտեղ առանց տեխնիկական միջոցների։ Սրահների պատերին կան քանդակված խաչեր։

Եկեղեցուց մի քանի տասնյակ մետր արևելք կան խաչքարեր և խաչքարերի պատվանդաններ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 «Վայոց ձորի պատմության նոր էջեր, Տիգրան Մկրտչյան, էջ 52» (PDF).