Մկրտիչ Մկրտչյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ Մկրտչյան (այլ կիրառումներ)
Մկրտիչ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1941 |
Ծննդավայր | Ռինդ, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 2, 2005 (63 տարեկան) |
Մասնագիտություն | արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ամուսին | անհայտ |
Մկրտիչ Մկրտչյան Վիքիդարանում |
Մկրտիչ Ասատուրի Մկրտչյան (հունիսի 27, 1941, Ռինդ, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 2, 2005), հայ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտիչ Ասատուրի Մկրտչյանը ծնվել է 1941 թվականի հունիսի 27-ին ներկայիս Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում։ Ապրել և ստեղծագործել է Երևանում։
Ծնվելով Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Մկրտիչ Մկրտչյանը դժվար մանկություն է ունեցել։ Գրողի հայրը՝ Ասատուրը (1941-1945) հայրենական մեծ պատերազմից չի վերադարձել, փոքրիկ Մկրտիչին խնամել է մայրը՝ Հասմիկը, անվանակից պապի՝ Մկրտիչի հետ մեկտեղ։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ 7 տարեկանի փոխարեն 6 տարեկանում՝ 1947 թվականին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը, որը գերազանց ավարտել է 1957 թվականին՝ 16 տարեկանում։
1960-1961 թվականներին աշխատել է տեղի միջնակարգ դպրոցում, որպես ավագ կազմակերպիչ,միաժամանակ 1957 թվականից հեռակայել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի գրադարանային բաժնում։ Ուսումը թողնելով թերի, 20 տարեկանում կամավոր դիմել և մեկնել է բանակ։ 1961-1964 թվականներին ծառայել է խորհրդային զինված ուժերում։ 1964 թվականին բանակից զորացրվելուց հետո գործերը ետ վերցնելով Մանկավարժական ինստիտուտից քննություններ հանձնելով ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, որն ավարտել է 1968 թվականին։
Ամուսնացել է 1974 թվականին, ունեցել երկու զավակ։ 1969-2000 թվականներին աշխատել է գեղարվեստական հրատարակչության ավագ խմբագիր։ Հեղինակի ստեղծագործությունների մեծ մասը տպագրվել է գրական մամուլում, հնչել ռադիոյով և հեռուստատեսությամբ, թարգմանվել օտար լեզուներով՝ գնահատվելով ըստ արժանվույն։ Գրողի ստեղծագործական ներաշխահը կյանքն է՝ իր բազմաբնույթ դրսևորումներով։ Հեղինակը տպագրել է չափածո, արձակ, թատերգությունների և թարգմանությունների ժողովածուներ։
Մահացել է 2005 թվականի ապրիլի 2-ին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտչյանը թարգմանել է ռուսական, ուկրաինական, մոլդովական, ամերիկյան տասնյակ բանաստեղծների մի շարք ստեղծագործություններ. ուսանողական տարիներին թարգմանություններ է կատարել նաև գերմաներենից։ Պուշկինյան քնարերգության լավագույն թարգմանությունների համար 1999 թվականին Մկրտչյանը արժանացել է գրողների միջազգային P.E.N. ընկերակցության հայկական կենտրոնի առաջին մրցանակին։ Իր ծննդավայրին է նվիրված «Գեղանիստ» անվանումը կրող գիրքը։
Գրողի ստեղծագործությունների զգալի մասը անտիպ են, որոշ մասը տպագրվել են հանրապետական թերթերում և ամսագրերում։ Մկրտչյանը ոսկեղենիկ գրաբարից հատվածաբար թարգմանել է նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, որը ևս անտիպ է։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևոտ անուրջեր (բանաստեղծություններ) «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970։
- «Ցայտաղբյուր» (բանաստեղծություններ) «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1973։
- «Գեղանիստ» (պոեմ) «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977։
- «Ոսկե հովիտ»(բանաստեղծություններ և պոեմներ) «Սովետական գրող», հրատարակչություն, Երևան-1981
- «Կավե սափոր» (բանաստեղծություններ, պոեմներ) «Սովետական գրող», հրատարակչություն Երևան-1985
- «Սիրո լույսը» (բանաստեղծություններ, պոեմներ) Երևան «Սովետական գրող» հրատարակչություն, 1989[1]
- «Նոյան տապան կամ աստղյաին պատերազմ», Յոթնապատում վեպ (երկու գրքով)։ Գիրք առաջին, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1990։ Գիրք երկրորդ, Երևան «Նաիրի» հրատարակչություն, 2000։
- «Քաջ Նազար» (Արևելյան սատիրիկոն/Երգիծական դրամատիկական պոեմ) Երևան, «Գթություն» հրատարակչություն, 1999։
- «Բիբլիական դրամաներ» (Դրամաներ) «Հայաստան», Երևան, 2000։
- «Շուրջօրյա տոնավաճառ» (Պատմվածքներ) ՀԳՄ, Հրատարակչություն 2004։
Թարգմանություններ (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գումարած յոթ կլինի տասներկու», Զորեֆ Մանֆրեդ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1973։
- «Տաջիկական քնար» (Ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Մկրտչյանը), «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1973։
Թարգմանություններ (անգլերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վերադարձի օր», Դայանա Տեր-Հովհաննիսյան (բանաստեղծություններ) (ժողովածույում ներառնված բանաստեղծությունների զգալի մասը թարգմանել է Մ. Մկրտչյանը, որի խորագիրն է «Միակ սեր»), ՀԳՄ Հրատարակչություն, Երևան-2002։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մկրտչյան, Մկրտիչ Ասատուրի (1989). Սիրո լույսը։ Բանաստեղծություններ, պոեմներ. Սովետական գրող. ISBN 978-5-550-00262-9.