Աբրահամ Մկրտչյան
| Աբրահամ Մկրտչյան | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ավազանի անունը | Գևորգ |
| Եկեղեցի | |
| Տիտղոս | Գերաշնորհ Տեր |
| Ծնվել է | 1961 նոյեմբերի 27 |
| Ծննդավայր | Ռինդ, |
| Կրթություն | Բարձրագույն՝ |
| Ձեռնադրություն | 1987 |
| Հոգևոր աստիճան | Արքեպիսկոպոս |
Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը (ի ծնե՝ Գևորգ Մկրտչյան, նոյեմբերի 27, 1961, Ռինդ, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի նախկին առաջնորդ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ խոշոր բիզնեսմեն է[1][2][3]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբրահամ արքեպիսկոպոսը նախնական կրթությունը ստացել է Ռինդի միջնակարգ դպրոցում։ 1982 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան[4]։ 1986 թվականին գերազանց ավարտել է ճեմարանը՝ պաշտպանելով «Սյունյաց Աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակ» ավարտաճառը։ 1987 թվականին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1989 թվականի նոյեմբերի 6-ին ստացել է մասնավոր վարդապետական աստիճան։ 1992 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Հայր Մեր»-ի մեկնությունները հայ մեկնողական գրականության մեջ» թեմայով։ 1989-92 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Եկեղեցական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասավանդել է Գևորգայն Հոգևոր Ճեմարանում, աշխատել Քրիստոնեական քարոզչության կենտրոնում՝ որպես տնօրեն, «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում։ 1993 թվականի աշնանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի Սրբատառ կոնդակով նշանակվել է Սյունյաց թեմի առաջնորդ։
1996 թվականին, ձեռամբ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս։ Հեղինակ է մի շարք հոդվածների և գրքերի, որոնցից են՝ «Նախաշավիղ քրիստոնեական կրթության» (Սբ. Էջմիածին, 1990, վերահրատ. Երևան, 1991), «Հայր Մեր»-ի մեկնություններն ըստ Գրիգոր Տաթևացու»(Երևան, 1992), «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից»։
2006 թվականին պաշտպանել է թեկնածուական՝ «Սյունյաց մետրոպոլիտական Աթոռը» թեմայով։
2010 թվականի դեկտեմբերի 10-ից առ այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդն է։
Բիզնես գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն մամուլի հրապարակումների՝ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը խոշոր բիզնեսմեն է[1][2][3] և եկեղեցական գործունեությանը զուգահեռ զբաղվում է նաև գործարարությամբ[1][2][3][5]:
2012 թվականի hetq լրատվականը հրապարակել է հետաքննական երկու հոդված, որտեղ բացահայտել է Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին պատկանող բիզնեսները[1]: Ըստ այդ հրապարակումների՝ Աբրահամ Մկրտչյանին և նրա եղբայր Մայիս Մկրտչյանին են պատկանում Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղի 3 փոքր հէկերը[1]: Դրացից երկուսը՝ 2003 թվականին ստացած լիցենզիայով գործող «Եղեգիսը» և 2006 թվականին ստացած լիցենզիայով գործող «Հերմոնը» գտնվում են «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ի հաշվեկշռում գործում են[1]: Երրորդ հէկը գործում է 2009 թվականին ստացված լիցենզիայով Եղեգիս գետի Կարակայա վտակի վրա և գտնվում է «Սանռայզ էլեկտրիկ» ՓԲԸ-ի հաշվեկշռում[1]: Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նույն լրատվամիջոցի հետ զրուցում հայտնել է, որ այդ հէկերն իրեն չեն պատկանում, այլ ինքը միայն օգնել է դրանց կայացմանը[1]:
Նույն հրապարակման համաձայն՝ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին և նրա եղբայր Մայիս Մկրտչյանին են պատկանում դեռևս 1990-ական թվականների կեսերին Հերմոն գյուղում բարեգործական նպատակով կառուցված 7 առանձնատները, որոնք հետագայում ձևափոխվել և դարձվել են հանգստյան գոտի[1]:
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և նրա եղբայր Մայիս Մկրտչյանին է պատկանում «Վայոց ձոր» ՍՊԸ-ն[3]:
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 «Եպիսկոպոսի հէկերը» հետաքննական հոդված hetq.am կայքում, (արխիվացված 20.11.2025 թվականին):
- 1 2 3 «Գարեգին Բ-ն կորցնում է թեմերի նկատմամբ վերահսկողությունը. երկրորդ թեմի առաջնորդը «ճամբարափոխ» եղավ» հրապարակում hraparak.am կայքում, (արխիվացված 20.11.2025 թվականին):
- 1 2 3 4 «Եպիսկոպոսի հէկերը...և ոչ միայն» հետաքննական հոդված hetq.am կայքում, (արխիվացված 20.11.2025 թվականին):
- ↑ «Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Պատգամավորի և եպիսկոպոսի հէկերը ստուգվել և տուգանվել են» հրապարակում hetq.am կայքում, [(արխիվացված 20.11.2025 թվականին)]: