Ելփին (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ելփին (այլ կիրառումներ)
Ելփին
Բնութագիր
Երկարություն23 կմ
Ավազանի մակերես130 կմ²
Ջրի ծախս0,3 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎարդենիսի լեռներ
Գետաբերանի տեղակայումԱրփա
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԸնկուզաց և Շրեշտ
Երկիր Հայաստան
ԵրկրամասՎայոց Ձորի մարզ[1]

Ելփին, Աղոբեն, Աղոպեն, Ելբին, Էլբին, էլփին, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռների հարավարևմտյան լանջերից՝ 2950 մ բարձրությունից և մայր գետին է միանում Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ։ Սնումը տեղի է ունենում ձնահալոցքային ու անձրևային եղանակով, ինչպես նաև՝ ստորջրյա աղբյուրներից։ Վարարումները տեղի են ունեում գարնանը և ամառվա սկզբին, մասնավորապես՝ ապրիլ-հունիս ամիսներին։ Ելփինից սկիզբ են առնում 22 փոքր և միջին ջրանցքներ։ Երկարությունը հասնում է 23 կմ-ի, ջրհավաք ավազանը՝ 130 կմ², իսկ տարեկան միջին ծախսը 0,3 մ³/վ է[2]։

Հնում կոչվում էր Աղոբեն, Աղոպեն։ Ունի երկու վտակ՝ Կոզուլջաջուր և Շրեշտաջուր։ Վերջինս իր անվանումը ստացել է համանուն լեռից։ Հաճախակի են սելավները։ 1931 թվականի սելավը մեծ վնաս է հասցրել Արենի, Ելփին, Չիվա գյուղերին. հունի առանձին հատվածներում կառուցված են ափապաշտպան շինություններ։ Այժմ ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով, և ամռան ամիսներին Արփա չեն հասնում[3]։

Աղոպենի ձոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելփին գետի հին անվան հետ է կապվում նաև համանուն՝ Աղոպենի ձորը, որը գտնվում էր Արաքսի ձախակողմյան վտակի՝ Արփայի ավազանում։ Այն գտնվում էր նախկին Օղբին ավերակ գավառի մոտակայքում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 37 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 175 — 992 էջ։
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 188 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 494