Հենրիկ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Խորենի Վարդանյան
մարտի 21, 1941(1941-03-21) - հունիսի 10, 1988(1988-06-10) (47 տարեկան)
ԾննդավայրՌինդ, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ
Մահվան վայրՌինդ, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ

Հենրիկ Խորենի Վարդանյան (մարտի 21, 1941(1941-03-21), Ռինդ, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ - հունիսի 10, 1988(1988-06-10), Ռինդ, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թվականի մարտի 21-ին, Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում (ներկայում՝ Վայոց ձորի մարզ)։ Մասնագիտությամբ էլեկտրիկ էր։ Աշխատել է Երևանի խոշոր պանելային տնաշինության գործարանում որպես էլեկտրափականագործ։ Ապրում էր Երևանում, կնոջ և երկու երեխաների հետ[1]։

Զոհվել է 1988 թվականի հունիսի 10-ին Ռինդ գյուղում՝ ինքնաշեն միջոցներ փորձարկելու ժամանակ։ Թաղված է Ռինդի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Մահ չիմացյալ՝ մահ, մահ իմացյալ՝ անմահություն», Անդրանիկ Արշակյան, Երևան, 1993, էջ 6-7.