Ծոբաձոր (գյուղ, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ծոբաձոր
Կոորդինատներ: 39°37′14″ հս․ լ. 46°58′42″ ավ. ե. / 39.62056° հս․. լ. 46.97833° ավ. ե. / 39.62056; 46.97833
Երկիր ԼՂՀ ԼՂՀ
Շրջան Քաշաթաղի շրջան
Բնակչություն 15 մարդ (2015)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Ծոբաձոր (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ծոբաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 130 կմ հարավ-արևելք՝ Ծավ գետի Ծոբ վտակի ձախ ափին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվւմ է 120 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 170 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրաին է, ունի 50773,0 հա տարածք, որից 3357,4 հա գյուղատնտեսական նշանակության, 1062,2 հա անտառային հողեր։ Ծոբաձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Արաքս գետի վտակը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 15 մարդ, կա 6 տնտեսություն։ Ծոբաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է Որդուակ գյուղը, որտեղ ապրում է 51 մարդ, կա 16 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքն ունի գյուղապետարան, կա բուժաշխատող, գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 8 աշակերտներ։

Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png