Երիցվանք (գյուղ, Արցախ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երիցվանք (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Երիցվանք | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 4766,0 կմ² | |
Բնակչություն | 241 մարդ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Երիցվանք, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 90 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 127 կմ հեռավորության վրա։
Համայնքում ընդգրկված են նաև Ամիրյան, Երվանդակերտ և Կրմեն գյուղերը։
Ամիրյան գյուղում բնակվում է 34 մարդ, կա 10 տնտեսություն, Կրմեն գյուղում՝ 45 մարդ, կա 10 տնտեսություն։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը հարթավայրային է, ունի 4766,0 հա տարածք, որից 2376,1 հա գյուղատնտեսական նշանակություն, 1953,6 հա անտառային հողեր։ Երիցվանք համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 7 գործող անհատական ջրհորներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1997 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիցվանք համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 241 մարդ, կա 68 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 172 | 158 | 175 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 41 աշակերտներ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 347
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.