Աշոտ Դ Քաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Դ Քաջ
Հայոց թագավոր
Իշխանություն1022 - 1041
Թագադրում1022
Լրիվ անունԱշոտ Բագրատունի
Ծնվել է՝մոտ 997
Մահացել է՝1040[1]
ՀաջորդողԳագիկ Բ
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրԳագիկ Ա[1]
ՄայրԿատրանիդե Բ
ԵրեխաներԳագիկ Բ
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Աշոտ Դ (մոտ 997–1 սեպտեմբեր 1041), Հայոց թագավոր 1022–ից։ Գագիկ Ա–ի որդին։

Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի (Սմբատ Գ-ի) դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրականի թագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ Պարսկաստանին և Վրաստանին սահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաև Բյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.