Գառնահովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գառնահովիտ
Սուրբ Գևորգ եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետԱնդրանիկ Գևորգյան
Մակերես14.6 կմ²
ԲԾՄ2136±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն440[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքaragatsotn.mtad.am/about-communities/825/
Գառնահովիտ (Հայաստան)##
Գառնահովիտ (Հայաստան)
Գառնահովիտ (Արագածոտնի մարզ)##
Գառնահովիտ (Արագածոտնի մարզ)

Գառնահովիտ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2150 մ։

Անվանումներ

Նախկինում ունեցել է Ադիաման, Ադյաման անվանումները, 1946 թվականին վերանվանվել է Գառնահովիտ։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։

Գառնհովիտցիներ

Բնակչություն

Գառնահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 70 669 636 916 637 692 503 440 508

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Սբ. Գևորգ եկեղիցի, Գառնահովիտ, 7-րդ դար

Գյուղն ունի 7-րդ դարում կառուցված Սբ. Հովհաննես եկեղեցի, 1,5 կմ հարավ-արևմուտք գտնվում է 17-18-րդ դարերի «Ծաղկոց» գյուղատեղին, գյուղի մոտ՝ «Գառնհովիտ» հին բերդատեղին (մ.թ.ա. 2-րդ հզմ.) իր եկեղեցիով, 1 կմ արևելք՝ 10-13-րդ դարերի Սբ.Հովհաննես եկեղեցի։ Գյուղում կանգուն վիճակում է պահպանվել 6-7-րդ դարերում կառուցված Սբ. Գևորգ եկեղեցին, կիկլոպյան ամրոցի մնացորդներ[3]։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Արագածոտնի մարզի մարդահամար
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 51» (PDF). Վերցված է 2013 Օգոստոսի 3-ին.
  3. Արագածոտնի մարզպետարան