Ծափաթաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ծափաթաղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՇողակաթ
Այլ անվանումներմինչև 1978Բաբաջան
մինչև 1991Կզլքենդ
ԲԾՄ1950 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն429 մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1611
Ծափաթաղ (Հայաստան)##
Ծափաթաղ (Հայաստան)
Ծափաթաղ (Գեղարքունիքի մարզ)##
Ծափաթաղ (Գեղարքունիքի մարզ)

Ծափաթաղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում Շողակաթ համայնքում։

Ծափաթաղ գյուղը գտնվում է Սևանա լճի արևելյան ափին, գյուղի բնակչության մեծամասնությունը՝ Գարդմանի (ներկայումս գտնվում է Ադրբեջանում) Խաչակապ գյուղի բնակիչներն են։

Պատմություն

ԽՍՀՄ վերջին տարիներին Ծափաթաղ գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, տեղական մուսուլմանական գերեզմանոցի տապանաքարերի հիմնականում թվագրված են 1960-1988 թ., որից հետո գյուղի ադրբեջանցիները Ադրբեջանից գաղթած հայերի հետ փոխանակումների կամ վաճառքի միջոցով հեռացել են Ադրբեջան, որոնք այնուհետև հաստատվել են գերազանցապես Թովուզ և Դաշքեսան շրջաններում։ Ներգաղթյալների մեծամասնությունը Կուշչի գյուղի հայերն են[1]։

Տես նաև

Արտաքին հղումներ


Ծանոթագրություններ