Զոլաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զոլաքար (այլ կիրառումներ)
Գյուղ
Զոլաքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ1999±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6776[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Զոլաքար (Հայաստան)##
Զոլաքար (Հայաստան)
Զոլաքար (Գեղարքունիքի մարզ)##
Զոլաքար (Գեղարքունիքի մարզ)

Զոլաքար (Ակնախաչ, Զոլախաչ, Զորավոր խաչ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Զոլաքար գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոն Գավառից 45կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1985մ բարձրության վրա։ Զոլաքար է վերանվանվել 1925 թվականի հունվարի 3ին։

Բնակչություն

Ներկայիս բնակչության նախնիների մի մասը գաղթել է Բայազետի Զիրոյ գյուղից։

Զոլաքարի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1829-1932 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 46 տուն (298 շունչ) 2071 3139 3654 3527 4832 5172 5578 6205 6878

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակությային կոթող

խաչքարեր

Զոլաքարում է գտնվում սբ. Գևորգ եկեղեցին (վերակառուցվել է 19դ.)։ Շրջակայքում են գտնվում «Թուխ Մանուկ» և սբ. Դավիթ (13դ.) սրբավայրերը։ Պահպանվում են նաև այլ հնություններ (խաչքարեր, գերեզմաններ), որոնք վերաբերում են 14 և հետագա դարերին։ Խաչքարերից աչքի է ընկնում հատկապես մեկը, որը սովորականից շատ խոշոր է՝ “Զոլախաչ” (13դ.)։

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Զոլաքար բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 46, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ