Լանջաղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լանջաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Մակերես24,6 կմ²
ԲԾՄ2050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2501[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Լանջաղբյուր (Հայաստան)##
Լանջաղբյուր (Հայաստան)
Լանջաղբյուր (Գեղարքունիքի մարզ)##
Լանջաղբյուր (Գեղարքունիքի մարզ)

Լանջաղբյուր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։

Լանջաղբյուր գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գավառի շրջանում։ Գյուղի հիմնադրել են 1800-ական թվականներին Բայազետից գաղթածները։Լանջաղբյուր գյուղը նախկինում ունեցել է Քիսաջղ անվանումը։ Գյուղը Գավառ քաղաքից գտնվում է 9 կմ հեռավորության վրա։ Բնակչության ընդհանուր թիվը՝ 2456 մարդ։ 1905 թ գյուղում կառուցվել է եկեղեցի, որը խորհրդային տարիներին վերածվել է պահեստի և այժմ գտնվում է կիսաքանդ վիճակում։ Լանջաղբյուր գյուղը հարակից է Սարուխան, Գեղարքունիք և Կարմիրգյուղ բնակավայրերին։ Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 2412 հա։ Գտնվում է ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա։

Գյուղում 1923 թվականի փետրվարի 22-ին է ծնվել ֆիզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Վաղինակ Զալիբեկի Գրիգորյանը:

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Լանջաղբյուր բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 44, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ