Պուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պուլա
Pula
Դրոշ Զինանշան

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Հիմնադրված էմ. թ. ա. 177 թ.
Մակերես62,080 կմ²
ԲԾՄ30±1 մետր, 0±1 մետր
Բնակչություն57 460 մարդ (2011)
Կրոնական կազմխորվաթներ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+385)52
Փոստային ինդեքս52100
Փոստային դասիչ52100
Ավտոմոբիլային կոդPU
Պաշտոնական կայքpula.hr և pulainfo.hr
Պուլա (Խորվաթիա)##
Պուլա (Խորվաթիա)

Պուլա (իտալերեն և Istro-Romanian: Pola, սլովեներեն՝ Pulj), քաղաք Խորվաթիայում։ Գտնվում է Ադրիատիկ ծովի Իստրիա թերակղզու արևմտյան ափին։ Քաղաքի տարածքն է 62,080 քառակուսի կիլոմետր, ըստ 2011[1] թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 57․460 մարդ։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուլան Խորվաթական ամենամեծ քաղաքներից մեկն է։ Դա կապված է խոշոր քաղաքների ինչպես նաև Իտալիայի և Սլովենիայի հետ երկարամյա տրանսպորտի կանոնավոր ծառայության հետ։ Պուլայի ավտոմայրուղու երկայնքով անցնում է Ռովին, Պորեչ և Ումագ քաղաքները։ Ինչպես նաև Ռիեկայի և հետագայում Խորվաթիայի մյուս շրջաններով։

Քաղաքի մոտակայքում է գտնվում միջազգային օդանավակայանը։

Քաղաքի բնակչությունը բազմազգ է, նրանցից շատերը՝ խորվաթներն են։

Բնակչությունը զբաղվում է զբոսաշրջությամբ, ձկնորսությամբ, ձկնաբուծությամբ, գինեգործությամբ, նավաշինությամբ, ապակե իրերի արտադրությամբ և շինարարության ոլորտներում։ Shipyard Uljanik, արդյունաբերությունը ամենահին ձեռնարկություններից մեկն է։ Պուլայի հարավում կան հայտնի զբոսաշրջային վայրեր, իսկ քաղաքի մոտ, Բրիոնի կղզում գտնվում է ազգային պարկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուլան հիմնադրվել է հին հույների կողմից, դառնալով Ադրիատիկի հյուսիսում առաջին հունական գաղութներից մեկը։ Քաղաքը ծաղկեց ՀԻՆ Հռոմի դարաշրջանում։ Հռոմեացիները գնահատում են քաղաքի կարևոր ռազմական դիրքը, ըստ հռոմեացիների՝ Պուլա քաղաքը ամենամեծ և ամենակարևոր քաղաքներից մեկն է, որը հայտնի է Pietas Iulia Pola անունով։ Հռոմեական ժամանակների շատ տեսարժան վայրեր, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը, պատկերում են քաղաքի, հզորությունը և կարևորությունը այս դարաշրջանում։ 478 թվականից անկման ապրեց Արևմտյան Հռոմեական կայսրությունը։ 1150 թվականին, քաղաքը սկսեց պատկանել Վենետիկի, Պուլայի և Իստրիայի, լանգոբարդներ, օստոգոթեր, ֆրանկներ, սլավոններ ցեղերին։ Վերջիններս 7-րդ դարում բնակություն են հաստատել Իստրիայում։

Պուլա քղաքը Վենետիկյան հանրապետության տիրապետության տակ էր գտնվում ավելի քան 600 տարի, մինչև 1797 թվականը ընկած ժամանակահատվածը։ 14-րդ, 15-րդ և 16-րդ դարերում քաղաքը հաճախակի հայտնվում էր պատերազմական շեմին։ Պատերազմների ընթացքում Հին Հռոմեկան հուշարձանները լիովին ոչնչացվել են։ 1813 թվականին Նապոլեոնի հետ պատերազմների ավարտից հետո Պուլան մտնումէ Ավստրիայի կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 1920 թվականի Ռապոլի պայմանագրի հիման վրա , ամբողջ թերակղու հետ Ինստրիան անցավ Իտալիային տիրապետության տակ, իսկ Դալմաթիայի կազմի մեջ էին մտնում՝ սերբերի, խորվաթների, սլովենիայի թագավորությունը, հետագայում նաև Հարավսլավիայի թագավորությունը։ 1943 թվականին, Իտալիայի կապիտուլյացիայից հետո, Պուլան զբաղեցնում էր գերմանական զորքերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականի փետրվարին քաղաքը դարձավ ՀՍՖՀ-ի մի մասը, բնակչության մեծ մասը կազմում են իտալացիները։ 1991 թվականին Հարավսլավիայի բաժանման ժամանակ Պուլան դարձավ անկախ Խորվաթիայի մաս։

1875 թվականի հունվարի 28-ին Յոհան Պալիսայի կողմից հայտնաբերվել է Պոլանա աստերոիդ, իսկ 1871-1914 թվականներին Պուլայի աստղադիտարանում հայտնաբերվել է 29 աստերոիդ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Հռոմեական Ամֆիթատրոն - կառուցվել է առաջին դարում։ Հսկա շինությունը (չափերը 133x105 մետր) կաեռուցված է ավելի քան 23 հազար հանդիսատեսի համար։ Կառույցը պահպանված է շատ լավ։ Այժմ ամֆիթատրոնում անցկացվում են խոշոր համերգներ, մասնավորապես, 2005 թվականին այնտեղ տեղի է ունեցել Պատրիկիո Բուննետի համերգը։
  • Համաժողով-Հռոմեական ֆորում՝ սիրված վայր, երգչախմբերի կատարման համար։
  • Հաղթական կամար Սերգիեվ (Ոսկե դարպասներ)- հնագույն հռոմեական պատը։ Այնուհետև այն կառուցվել է քաղաքի դարպասների ներսում:Քաղաքի պատերի մնացորդների մոտ։
  • Օգոստոս տաճարը - Հին Հռոմեական տաճարը լավ վիճակում է։
  • Մայր տաճար - Ժամանակակից շենքը 4-5-րդ դարերի վաղ քրիստոնեական եկեղեցու միջնադարյան վերակառուցման արդյունքն է։
  • Քաղաքապետարան, կառուցվել է՝ 1296 թվականին։
  • Սուրբ Նիկոլայ եկեղեցի, կառուցվել է 6-րդ դարում։
  • Կաշտել բերդ, կառուցվել է 17-րդ դարում։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրոսիկ Վալտեր (ծնված 1977 թվականին), Խորվաթիայի ֆուտբոլիստ, «Ռովինջ» ակումբի պաշտպան։
  • Լաուրա Անտոնելի (ծնվել է՝ 1941 թվականին, մահացել է 2015 թվականին) իտալացի դերասանուհի։
  • Բենիչիչ Դրագոմիր, Հարավսլավիայի ազգային հերոսը։
  • Sergio Endrigo (ծնվել է՝ 1933 թվականին, մահացել՝ 2005 թվականին) - իտալացի երգիչ և երգահան։
  • Հաուսեր, Ստեփան (ծնվել է՝ 1986 թվականին) խորվաթական թավջութակահար։
  • Ջեյմս Ջոյս (ծնվել է՝ 1905 թվականին, մահացել է՝ 1906 թվականին) իռլանդացի գրող ապրել և սովորել է Պուլայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]