Տատյանա Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Միքայելյան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1955(1955-12-07) (68 տարեկան)
ԾննդավայրԹաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան

Տատյանա Գրիգորևնա Միքայելյան (1955 դեկտեմբերի 7, Նովո-Տրոյիցկ, Ալմենտևսկի շրջան, Թաթարական ԻԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր[2], ազգությամբ ռուս[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 7-ին[2] Թաթարական ԻԽՍՀ-ում[1]։ 1976 թվականին ամուսնացել է և տեղափոխվել Գյումրի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Միքայելյանը 1974 թվականին ավարտել է Կազանի թիվ 40 արհեստագործական ուսումնարանը, 1985 թվականին՝ Մ.Գ.Թումանյանի անվան գյուղատնտեսական սովխոզի տեխնիկումը[2]։

Աշխատանքային գործունեությունը նախքան ՀՀ ԱԺ պատգամավոր դառնալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՀՀ Ազգային ժողովի կայքի հրապարակման՝ Տատյանա Միքայելյանը 1974-1976 թվականներին աշխատել է Նաբերեժնիե-Չելնի քաղաքի առևտրի վարչության կենցաղային թիվ 5 և 9 խանութների վաճառող։ 1976-1978 թվականներին եղել է ՀԽՍՀ Լենինական քաղաքի Գյուղշին վարչության մեքենագրուհի, 1978-1979 թվականներին՝ Լենինականի «Շինվերանորոգում» տրեստի թիվ 1 շինարարական կազմակերպության ավագ հաշվապահ, 1981-1986 թվականներին՝ Լենինականի պետական բանկի ավագ հաշվապահ, 1986-1988 թվականներին՝ գործառնական բաժնի հետգործառնական ավագ տեսուչ, 1988-1991 թվականներին՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ։ 1991-2000 թվականներին՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահ, 2000-2009 թվականներին՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ «Գյումրի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, 2009-2014 թվականներին՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ գլխամասի վարկերի ձեւակերպման գլխավոր մասնագետ, 2014-2017 թվականներին՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղի գլխավոր մասնագետ[2][4]։

Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Միքայելյանը հանդիսանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ[2][3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 2-ին ԲՀԿ կուսակցության աընտրացուցակով որպես ազգային փոքրամասնություն հանդիսացող ռուսների ներկայացուցիչ, Տատյանա Միքայելյանը Շիրակի մարզից ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր[3][4]։ Հանդիսանում է Հայաստանի Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։

Համաձայն մամուլի հրապարակումների՝ Տատյանա Միքայելյանը հանդիսանում է Հայաստանի Ազգային ժողովի պասիվ պատգամավորներից[5][6]։

2012 թվականին «Արմլուր․ամ» կայքին տված հարցազրույցի ժամանակ Տատյանա Միքայելյանը հայտարարել է, որ ինքը քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել, կողմ է արտահայտվել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը[7]՝ ասելով, որ այն Հայաստանին կտա «զարգացում բոլոր ուղղություններով»[5]։ Լրագրողի այն հարցին, թե որպես պատգամավոր ինչ աշխատանք է կատարել, Տատյանա Միքայելյանը պատասխանել է, որ դիմել է կրթության և գիտության նախարարին, մշակույթի նախարարին, երկու անգամ արդեն եղել է Մոսկվայում[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Միքայելյանը, ամուսնանալով, 1976 թվականին Կազան քաղաքից տեղափոխվել է Գյումրի։ Ունի երկու զավակ՝ տղա և աղջիկ[2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]