Jump to content

Վարդանակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վարդանակերտ (քաղաք)ից)
Վարդանակերտ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՓայտակարան
Հիմնական լեզուգրաբար, ազարերեն
Ազգային կազմհայեր, ազարիներ
Կրոնական կազմզրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի

Վարդանակերտ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնն էր ենթադրաբար Վարդանակերտ (Վարսան) քաղաքը։ Այլ բնակավայրերից հիշատակվում է Ասլանդուզը։

Գավառի անվանումը նույնական է, ինչ դրա կենտրոնը՝ Վարդանակերտ։ Վերջինս, գտնվելով Ատրպատականի հյուսիսային սահմանագլխին, հայոց թագավորության համար ունեցել է ռազմաստրատեգիական կարևոր նշանակություն։ 9-րդ դարի արաբ պատմիչ ալ-Բալազուրին այն հիշատակում է Վարսան կամ Վարթան անվանաձևերով։ Քաղաքի մասին այլ տեղեկություններ աղբյուրներում չեն հանդիպում։ Ներկայումս դրա տեղում գտնվում են Ալտան բերդի ավերակները։

Հաճախ շփոթվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Վարդանակերտ ավանի հետ։ Արաքսի հովտում գտնվել է նաև մեկ այլ Վարդանակերտ (որը հավանաբար եղել է նույնը, ինչ Արագածոտնի գավառինը)՝ ներկայիս ՀՀ Արմավիրի մարզի Մարգարա գյուղի մոտակայքում, որտեղ տեղի է ունեցել ճակատամարտ հայերի և արաբների միջև (703

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանակերտը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը։ Հյուսիս-արևելքում և արևելքում սահմանակցել է Յոթնփորակյան Բագինք, արևելքում՝ Հրաքոտ-Պերոժ և Ռոտիբաղա, հարավում՝ Քաղանռոտ և Քոեկյան, հարավ-արևմուտքում՝ Ալևան գավառներին։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում՝ Արաքս գետի հունով, սահմանակցել է Մեծ Հայքի նահանգներից Ուտիքին (Ռոտ-Պացյան գավառ) և Արցախին (Սիսական-ի-Կոտակ, Մյուս Հաբանդ և Հարճլանք գավառներ)։

Տարածքով հոսում էր Արաքսի աջակողմյան երկու վտակ, որոնց անունը չի պահպանվել սկզբնաղբյուրներում (մեկը կոչվում է պարս.՝ کلیبر چایی` Քալեյբար չայ, մյուսից մնացել է գետահունը)։ Տեղանքը հարթավայրային է՝ Մուղանի դաշտավայրի մի մասը։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկային Իրանի Արդաբիլի նահանգի Ասլանդուզի և Փարսաբադի շրջաններին։

Գավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան

Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող ազարիները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Հայերը բնակվել են հիմնականում Վարդանակերտ քաղաքում, որի անունով էլ կոչվել է գավառը։ Այստեղով են անցել Արցախը Կասպից ծովին կապող արևելյան, ինչպես նաև Ատրպատականին կապող հարավային ճանապարհները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 776 — 992 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
  • Пайтакаран. - "Вестник общественных наук" АН Арм.ССР, т. ХП, с. 301-302 (հայ.)
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։