Վարդանակերտի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդանակերտի ճակատամարտ
Հայ-արաբական պատերազմներ
Թվական 702 թվականի դեկտեմբեր
Վայր Այրարատ նահանգ, Մասյացոտն գավառ, Արաքս գետի ափին, Արարատ լեռան հյուսիսային ստորոտին
##Վարդանակերտի ճակատամարտ (Մեծ Հայք)
Miecze.svg
Վարդանակերտի ճակատամարտի տեղադրությունը
Արդյունք Հայկական բանակի հաղթանակ
Հակառակորդներ
Արաբական խալիֆայություն Արմինիա կուսակալություն
Հրամանատարներ
Արմինիա կուսակալության ոստիկան Սմբատ Զ Բագրատունի
Աշոտ Բագրատունի
Սմբատ Արծրունի
Վարդ Ռշտունի
Կողմերի ուժեր
8.000, այդ թվում՝ 5․000 հեծյալ 2.000 հեծյալ
Կորուստներ
7․700 զոհ, 300 գերի մոտ 300 զոհ

Վարդանակերտի ճակատամարտ, ռազմական բախում Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև, որը տեղի է ունեցել 702 թվականի դեկտեմբերին Արարատ լեռան հյուսիսային ստորոտին։ Հայերը, ցանկանալով ապստամբություն բարձրացնել, դիմում են Բյուզանդիայի օգնությանը։ Սակայն ճանապարհին նրանց հետապնդում էր արաբական պատժիչ զորքը։ 702 թվականին հայերը բանակեցին Վարդանակերտ ավանում։ Ցուրտ ձմռան գիշեր էր, երբ հայերը հարձակվեցին արաբական զորքի վրա, որը ցրտից կորցրել էր իր մարտունակությունը։ Սարսափահար արաբական զորքը ցանկացավ սառցակալած Արաքս գետի վրայով փախուստի դիմել, բայց սառույցը կոտրվեց՝ խեղդելով արաբական զորքին։ Միայն 300 հոգի փրկվեցին՝ Սյունյաց Շուշանիկ իշխանուհու բարեհոգության շնորհիվ[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդորոս Ռշտունուն հաջորդել են Համազասպ և Գրիգոր Մամիկոնյանները, որոնց կառավարման տարիներին Հայաստանն ապրել է ինքնավար և խաղաղ ստեղծագործական կյանքով։ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (իշխել է 685-689) զոհվել է արաբ-բյուզանդական նվաճողների դեմ մարտում։ Նրան հաջորդել են նախ Ներսեհ Կամսարականը (689-693), ապա՝ Սմբատ Բյուրատյան Բագրատունին (693-726695 թվականին ներխուժելով Հայաստան՝ արաբական զորքերը Սմբատ Բագրատունուն հարկադրել են ճանաչել խալիֆայության գերիշխանությունը։ 701 թվականին արաբները վերջնականապես նվաճել են Հայաստանը, Վիրքը և Աղվանքը՝ դրանցից կազմելով Արմինիա վարչամիավորը՝ արաբ ոստիկանի գլխավորությամբ։ Սա վարել է հայ նախարարներին պետական և քաղաքական կյանքից արտամղելու բռնի քաղաքականություն։ Հայ ազնվականները, չհամակերպվելով, համառ պայքարել են Հայաստանի ինքնիշխանության և իրենց ավանդական իրավունքների վերականգնման համար։

Նորաստեղծ Արմինիա կուսակալության առաջին ոստիկան Աբդուլլահը հարկային ճնշումներ և կրոնական հալածանքներ է սկսում, ինչպես նաև մեր նախարարական տոհմերը ոչնչացման ծրագիր մշակում։ Արաբ ոստիկանի այս նպատակաները հայտնի են դառնում հայերին, և սպարապետ Սմբատ Բագրատունին նախարարների ժողով է հրավիրավում, որը ընթացքում քննվում էին ոստիկանի նպատակաները կասեցնոլւ միջոցները։

Aquote1.png Երբ Մահմետ զորավարը Ասորիք գնաց, Հայոց աշխարհի վրա իրեն փոխարեն իշխան թողեց իսմայելացի մեկին։ Սա վատ խորհուրդ հղացավ` Հայոց աշխարհից նախարարական ազատախումբ տոհմերը, իրենց հեծյալներով հանդերձ, մեջտեղից վերացնել։ Նրա նենգ խորհուրդն անմիջապես հայտնի դարձավ Սմբատին, որը Բագրատունի տոհմից էր, և այլ նախարարների ու նրանց հեծյալներին։ Երբ նա իմացավ դավադրությունը, իր մոտ կանչեց ազատանի դասից տոհմակիցներին՝ Աշոտ իշխանի որդի Սմբատին, Թեոդորոս իշխանի որդի Վարդին, իր եղբորը՝ Աշոտին և այլ նախարարների։ Խորհում էր հնար գտնել, որով կարելի կդառնար իրենց անձերը փրկել։ Վերջապես խորհրդաժողովը որոշեց հեռանալ երկրից և գնալ հունաց թագավորի մոտ։
- Ղևոնդ, Պատմություն, գլուխ Է
Aquote2.png


Գաղտնի ժողովից հետո Վասպուրականի նախարարներից մի քանիսը մեկնում են իրենց տեղերը, իսկ Սմբատ սպարապետն իր 2 հազար հեծյալներով ուղևորվում է դեպի Ակոռի։ Աբդուլլահն այս ամենը նկատելով՝ Նախիջևանում գտնվող ավելի քան 5 հազարանոց կայազորի գլուխն անցած` սկսում է հետապնդել հայոց սպարապետի զորքին։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկանալով արաբների հետապնդման մասին` Սմբատ Բագրատունին արագացնում է ռազմերթն ու, անցնելով Արաքս գետը, ճամբար դնում Վարդանակերտ կոչվող վայրում։ Ճամբար դնելուց հետո հայոց սպարապետը պատգամավորություն է ուղարկում արաբների որստիկանի մոտ, որում նա համոզում էր դադարեցնել հետապնդումը։ Նույնիսկ Բյուզանդիա անցնելու պայմանով, արաբները չէին պատրաստվում դադարեցնել հայոց զորքի հետապնդումը։ Նրանք փորձում էին ճակատամարտել հայերի հետ, սակայն վերջիններս այլ մտադրություններ ունեին։ 702-703 թվականների ցրտաշունչ ձմռան պայմաններում արաբները հարկադրված էին ճակատամարտի նախորդ գիշերը դրսում մնալ, մինչդեռ հայկական կողմը գիշերել էր գյուղի տներում։ Այդ պայմաններում արաբների համար վատ դրություն էր ստեղծվել, և սպարապետը չէր պատրաստվում չօգտվել հնարավորությունից։ Նախապատրաստական աշխատանքներ կատարելով՝ հայոց սպարապետի զորքը վաղ առավոտյան հարձակվում է արաբների վրա։ Հանկարծակի հարձակումից, կարճատև դիմադրությունից հետո նահանջում են դեպի Արաքս։ Հայերի հետապնդումը արաբներին հնարավորություն չեն տալիս Արաքսի սառույցների վրայով կազմակերպված անցնել գետի մյուս ափը։ Պարսից զորքերի ճնշման պատճառով սառույցը ջարդվում է, և նրանց զինվորների մեծ մասը ջրախեղդ է լինում։

Aquote1.png Հայոց զորքերը, ամրացնելով ավանի փողոցները, պահապաններ կարգեցին մինչև առավոտը լուսանալը և իրենք ամբողջ գիշերը աղոթքի հսկումի մեջ էին… Արևածագին թեթև կերակրելով` իրենց մարմինները զորացրին և անմիջապես վեր կենալով՝ հարդարեցին գունդ առ գունդ և ճակատ առ ճակատ ու պատերազմն սկսվեց… Ովքեր սրից ազատվե- ցին՝ ընկան Երասխ գետը, որն օդի խստությունից սառել էր, և երբ զորքի բազմությունը ելավ սառույցի վրա, սառույցը անմիջապես ջարդվեց, խորասույզ խեղդվեցին բոլոր սրից փախածները և հեղձամահ եղան։
- Ղևոնդ, Պատմություն, գլուխ Ը
Aquote2.png


Գետը հասցնում է անցնել 300 հոգի, որոնց սկսում է հետապնդել հայոց սպարապետ Սմբատի զորքի։ Արաբներն ապաստան են խնդրում Շուշան Կամսարականից, որը չի մերժում նրանց և խնդրում է հայերին չսպանել նրանց։ Շուշան Կամսարականը հրամայում է բուժել արաբական կողմի վիրավորների վնասվածքները և ուղարկում խալիֆա Աբդ ալ-Մալիքի մոտ։

Aquote1.png Զինված ուժերի անձնակազմը... վիրավորվելու կամ հիվանդանալու դեպքում, պետք է օգտվեն հովանավորությունից և պաշտպանությունից` բոլոր հանգամանքներում։ Ընդհարման մեջ գտնվող այն կողմը, որի իշխանության տակ կհայտնվեն նրանք, նրանց համար կապահովի մարդասիրական վարվելակերպ և խնամք` առանց այնպիսի խտրականության, ինչպիսիք են` սեռը, ռասան, ազգությունը, կրոնը, քաղաքական համոզմունքները կամ մյուս համանման չափանիշները։
- ԺԿ 1, հոդված 12
Aquote2.png


Վարդանակերտի ճակատամարտում տարած հաղթանակից հետո հայերը շարունակում են հետապնդման գործողությունը։ Վարդանակերտում ձեռք բերված հաղթանակից հետո Սմբատ Բագրատունին անցնում է Տայք, այնուհետև Վանանդ, միանում Կամսարականների ուժերին և շարունակում պայքարն արաբ նվաճողների դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան: «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 141–144 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]