Շառլ Ազնավուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շարլ Ազնավուրից)
Շառլ Ազնավուր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCharles Aznavour
Ի ծնե անունՇահնուր Վաղինակի Ազնավուրյան
Ծնվել էմայիսի 22, 1924(1924-05-22)[1][2][3][…]
Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[4]
Երկիր Ֆրանսիա և  Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 1, 2018(2018-10-01)[5][6][3][…] (94 տարեկան)
Մուրիես[5][7][4]
Գերեզմանcemetery of Montfort-l'Amaury[8][9]
Ժանրերփոփ երաժշտություն, շանսոն, ջազ, middle of the road, փոփ, բալլադ և Էթնիկ երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, սցենարիստ, կինոդերասան, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, դիվանագետ, գրող, ստուդիական երաժիշտ, կինոռեժիսոր, Շանսոնիե և երգիչ
Գործիքներվոկալ[10]
Գործունեություն1936–2018
ԼեյբլEMI
MusArm Records, Barclay, Polydor, MGM
ԱմուսինMicheline Rugel?, Evelyne Plessis? և Ulla Thorsell?
Պարգևներ
Կայքaznavourfoundation.org
 Charles Aznavour Վիքիպահեստում

Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան, մայիսի 22, 1924(1924-05-22)[1][2][3][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[4] - հոկտեմբերի 1, 2018(2018-10-01)[5][6][3][…], Մուրիես[5][7][4]), ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից)[27] նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։

Չմոռանալով արվեստի մասին՝ նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում[28]։

2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը[29]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝Վաղինակ[30] Ազնավուրյան[31]։

Ազնավուրի հայրը` Միքայելը (Միշան), ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում[32][33], արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին, Իզմիթում (Թուրքիա), հայ վաճառականների ընտանիքում[34][35], Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից[36]։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թիֆլիսի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)[37][38]։

Ծնողները արտիստներ էին. մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ[39]։ Նրանք հանդիպել են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար[40]։

1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը[41]։

Միշան, որը նախկին բարիտոն էր, «Կովկաս» անունով փոքրիկ ռեստորան է բացում, ուր երգում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գաղթականների համար[42]։ Իր դերասանուհի կնոջ հետ նրանք մեծացնում էին իրենց երկու երեխաներին երաժշտության և թատրոնի մթնոլորտում, տարբեր արվեստագետների շրջանում, որոնք հաճախ էին այցելում Ուշեթ փողոցի վրա գտնվող նրանց ռեստորանը[43]։

1929 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով փակվում է նրանց ռեստորանը, Ազնավուրյանները տեղափոխվում են Կարդինալ Լըմուանի փողոց, ուր նրանց հայրը բացում է սրճարան Ռոնյոնի արվեստի դպրոցի դիմաց։ 1933 թվականին ծնողները որոշում են իրենց որդուն տանել այդ դպրոցը, քանի որ նա երազում էր դերասան դառնալ։ Ուսումնառության հենց առաջին տարում Շառլը առաջին անգամ բեմ է բարձրանում։ Նա իր համար բեմական անուն է ընտրում Ազնավուրը և սկզբնական շրջանում Պտի-Մոնդ անունը կրող փոքրիկ էստրադային բեմում հանդես է գալիս որպես պարող, ապա սկսում է մանկական դերեր կատարել Օդեոն, Մադլեն, Մարինի փարիզյան թատրոններում [44][45][46][47]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյանները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում, այդ թվում` բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանին և նրա կնոջը՝ Մելինեին[48]։

1941 թվականին Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին[49], որը «Մյուզիք-Հոլ» դպրոցի տնօրենն էր (որը հետագայում դարձավ Երգի ակումբ[50]) և սկսվում է նրանց ընկերությունը, ինչից հետո Շառլը վերջնականապես որոշում է ընտրել երգարվեստը։ Պիեռի հետ նրանք ստեղծում են «Ռոշ և Ազնավուր» դուետը (1943-1950) և սկսում են ելույթներ ունենալ տարբեր համերգասրահներում։ 1944 թվականին նա գրում է իր առաջին «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ Ուլմերի կատարմամբ արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։

Շառլի համար բեկումնային է լինում հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի և իր կուռք Շառլ Տրենեի հետ հանդիպումը։ Էդիթը այս դուետին աշխատանքի է հրավիրում Նյու-Յորք, որտեղ նա մեկնում էր շրջագայությունների[51][52]։ Ռոշ և Ազնավուր դուետը փորձում է հաջողության հասնել Քվեբեկում, այնուհետև՝ Մոնրեալում։ Չնայած նրան, որ Շառլն ու Պիեռը մեծ ճանաչում ունեին Կանադայում, Ազնավուրը մեկնում է Ֆրանսիա և Պիաֆի խորհրդով սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում հաջողությամբ չի պսակվում։ Նա սկսում է համագործակցել Ժիլբեր Բեկոյի հետ։ 1956 թվականին համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչը նրան մեծ ճանաչում և հաջողություն է բերում։

1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունենում Փարիզի Օլիմպիա դահլիճում։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրում է ֆրանսիական մամուլը։

Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել։

Մեկ տարի անց 1956-ին նա գրում է իր «Իմ կյանքի մասին» երգը, պատմելով իր հաջողության մասին։ 1960 թվականին՝ 36 տարեկան հասակում, նա գրում է "Je m’voyais déjà" երգը, որը նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Սրան հաջորդում եմ այլ ստեղծագործություններ՝ Tu t'laisses aller (1960), Les comédiens (1962), La Mamma (1963), Et pourtant (1963), For Me Formidable (1964), La Bohème (1965), Comme ils dissent (1972)…[53]։ Ազնավուրը համաշխարհային հռչակ է ձեռք բերում 1963 թվականին՝ Նյու-Յորքի Քարնեգի հոլում տված համերգից հետո։ Նա համերգներով է հանդես եկել Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։

1974 թ. Ազնավուրը մեծ հաջողություն ունեցավ Մեծ Բրիտանիայում, երբ նրա «Նա» երգը չորս շաբաթվա ընթացքում գլխավորում էր հիթ-շքերթը։ Հազարից ավելի երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Հեղինակել է 14 գրքեր, որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով ու դարձել բեսթսելլերներ։

Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2017 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդի Նիկոլան ստեղծեցին «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը։ «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է։

Հայաստանի մշտական դեսպանն էր ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[54]։ 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[55]։

2010 թվականին նա ստանում է Victoires de la Musique մրցույթի գլխավոր մրցանակը[56]։

2011 թվականին սկսվեց Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ «Aznavour toujours» ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[57]։

2017 թվականի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը[58]։

Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբա'յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, իր՝ Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը եղել է թոքերի այտուցը։

Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։

Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ։
- Էմանուել Մակրոն, Հոկտեմբերի 5, 2018 թ․

Հրաժեշտի արարողությանը ներկա էին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանց կանայք և Ամենայն հայոց կաթողիկոսը։

Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը։ Ազնավուրը թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում[59]։

Անձնական կյանք և մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնավուրն ունի մեկ քույր՝ Աիդա Ազնավուրը (ծնված 1923 թվականի հունվարի 13-ին),Ժորժ Կառվարենցի կինը։

Ազնավուր կենտրոնը Երևանում

Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ՝ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28), և երրորդ անգամ՝ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 5 երեխա՝ Սեդան[60], Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։

Հորաքույրը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արուս Ազնավուրյանն է։

Զարմիկը՝ Մայք Քոնորս (1925–2017), ամերիկացի դերասան  , 1970 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր լավագույն հեռուստատեսային դերասանի համար։

1990 թվականին նա գրող-ռեժիսոր Մայքլ Ֆինի Կալանին առաջարկեց անդրադառնալ իր կյանքին հեռուստատեսային My Riviera շարքում, որի նկարահանումները տեղի ունեցան Հարավային Ֆրանսիայի Պորտ Գրիմո վայրում գտնվող Ազնավուրի տանը։ Նա բնակվում էր Սբ. Սյուլպիսում, Վո, Շվեյցարիա։

Նրա երաժշտականությունը և անունը արտերկրում առկա է փոփ մշակույթի շատ այլ ոլորտներում ևս։ Ազնավուրի անունը ընկած է Յոշիյուկի Տոմինոյի 1979 թվականի մեխա անիմե Mobile Suit Gundam սերիալի Char Aznable հերոսի անվան հիմքում։ Նրա «Parce Que Tu Crois» երգը նմուշօրինակ է եղել հիփ-հոփ պրոդյուսեր Dr. Dre-ի «What's the Difference» երգի համար (մասնակցությամբ Էմինեմի և Xzibit-ի)՝ 2001 թվականի ալբոմից։ Ազնավուրի անունը հիշատակվում է The Psychedelic Furs անգլիական ռոք խմբի «Sister Europe» («Քույր Եվրոպա») երգում («The radio upon the floor/ is stupid, it plays Aznavour» «Ռադիոն հատակին է/Գժվել է, նա Ազնավուր է երգում»)։

Ազնավուրը հաճախ էր կատակում իր ֆիզիկական թերությունների վերաբերյալ, հատկապես իր առանձնահատկության՝ կարճ հասակի, որը կազմում է 160 սմ։

Մոմավառություն Ազնավուրի հիշատակին Ազնավուրի հրապարակում, Երևան

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեզեբել
  • Ֆետր տոպե
  • Կյանքովս
  • Մյուզիք հոլլի բրավոները
  • Այդպես է
  • Ես արդեն ինձ տեսնում էի
  • Պետք է գիտենալ
  • Ով
  • Մամա
  • Դեռ երեկ-65
  • Բոհեմ
  • Քեզ սիրել
  • Սիրո դեմքերը
  • Ահա դու վերադառնում ես
  • Չտեսա ժամանակն ինչպես անցավ
  • Ինքնակենսագրություն
  • Առաջին պար
  • Շառլը երգում է Ազնավուր և Դիմեյ
  • Դու և ես
  • Ազնավուր-92
  • Խմում եմ
  • Համբուրիր ինձ
  • Ազնավուր 2000
  • Էականը
  • Լինել
  • Իմ սերերը
  • Պիեռ Ռոշ/Շառլ Ազնավուր
  • Առավել կապույտ
  • 20 ոսկե երգ
  • 40 ոսկե երգ
  • Համագումարների պալատի մենահամերգ 87 (լիակատար)
  • Օլիմպիա 1978
  • Համագումարների պալատի 97/98
  • Համագումարների պալատի 2000
  • Կենդանի Օլիմպիայում
  • Ազնավուր/Մինելլի

DAD-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազնավուր/Մինելլի, Համագումարների պալատում-1994
  • Ազնավուրը համագումարների պալատում-2000
  • Շառլ Ազնավուրը Կարնեգի հոլում
  • Քեզ համար, Հայաստան
  • Կենդանի համագումարների պալատում-1997/1998
  • Օլիմպիա - 1968, 1972, 1978, 1980

Շառլ Ազնավուրը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեր սրտի չափով (բանաստեղծություններ), Ե., Հայաստան, 1968, 126 էջ։ Ֆրանսերենից թարգմ.՝ Աբրահամ Ալիքյան։ Բովանդակությունը՝ Ա. Ալիքյան։ Ազնավուր տաղանդ; Ինձ տվեցին; Քաղաքը; Օ, կյանք, օ, կյանք; Թե դաշնամուր ունենայի; Պոկեր; Տուր մեզ այսօր; Մի մանուկ; Ոսկե հասկ; Պետք է գիտենալ; Երբ ինձ մոտ ես գալիս... հոգիս; Բոհեմը; Իզաբել; Հոգուս մեղմ լույսում; Ուզում ես դու; Մեր ցնորքների պալատը; Գեղեցիկ աղջիկներ իմ թաղի; Այս դաշնամուրը օրհնյալ; Պարզ է սիրում եմ քեզ; Սեր սրտի չափով; Ալելույա; Մաման; Երկու կիթառ։
  • Ազնավուրը Ազնավուրի մասին, թարգմ.՝ Ս. Բուրսալյան, Երևան։ Հայաստան, 1976, 255 էջ։
  • Անցած օրեր։ Հուշեր, թարգմ. Համլետ Գասպարյան, Երևան։ «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2004, 356 էջ։
  • Շառլ Ազնավուր, Երգեր Սամվել Գասպարյանի թարգմանությամբ, Նվիրվում է Ազնավուրի 80-ամյակին, Երևան, Արեգ, 2005։
  • Ազնավուրը հայերեն, թարգմ.՝ Պերճ Թյուրաբյան, Երևան, Ա. հ., 2009, 50 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ես կյանքում մենակ եմ, ամբողջովին մենակ, չափազանց մենակ»։ «Գարուն», 1967, № 3, էջ 68-71։
  • Շառլ Ազնավուր. Բանաստեղծություններ, «Գարուն», 1967, № 6:

Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Charles Aznavour est décédé à l'âge de 94 ans (ֆր.)RTL, 2018.
  6. 6,0 6,1 6,2 Who's who in France
  7. 7,0 7,1 7,2 Charles Aznavour vient de mourir à 94 ans, il avait choisi Mouriès pour y faire son petit paradis provençalFrance 3 Provence-Alpes, 2018.
  8. Du monde à Montfort l'Amaury pour se recueillir sur la tombe de Charles Aznavour (ֆր.)France Bleu, 2018.
  9. Une dernière fois, les fans ont chanté «Emmenez-moi» pour Charles Aznavour (ֆր.)Le Parisien, 2018.
  10. Montreux Jazz Festival Database
  11. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000610092
  12. http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=2558
  13. CHARLES AZNAVOUR AND KIRK KERKORIAN NATIONAL HEROES OF ARMENIA (հայ.) // PN.AMԵրևան: 2004.
  14. http://www.francetvinfo.fr/monde/usa/hollywood-une-etoile-pour-charles-aznavour-sur-la-promenade-de-la-celebrite_2337767.html
  15. Récompenses attribuées par le Gouvernement de la Fédération Wallonie-Bruxelles > En 2004French Community of Belgium.
  16. Charles Aznavour décoré Officier de l'Ordre de Léopold mercredi (ֆր.) // La Dernière Heure(untranslated), 2004. — ISSN 1780-0412
  17. Charles Aznavour est décoré au grade de Commandeur de l'Ordre de la Couronne de Belgique à Bruxelles le 16 novembre 2015. Cette décoration a été décerné à Charl(բրազիլական պորտուգալերեն) // Purepeople — 2007.
  18. Aznavour: "Il faudrait que je sois mourant pour annuler mon concert!" (ֆր.) // La Dernière Heure(untranslated), 2015. — ISSN 1780-0412
  19. МИД России наградил Шарля АзнавураEmbassy of Russia, Yerevan, 2014.
  20. https://www.fr.emb-japan.go.jp/itpr_fr/20180430-decorations.html
  21. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000402014
  22. En bref - Aznavour honoré par l'UdeM (ֆր.) // Le DevoirMontréal: 2009. — ISSN 0319-0722
  23. Aznavour reçoit un doctorat honorifique de l'université de Montréal (ֆր.) // La Dépêche du MidiToulouse: 2009. — ISSN 0181-7981; 2426-6388
  24. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000199827
  25. Le prix Bernard Lecache 87 à Aznavour — 1988. — Iss. 107. — P. 45.
  26. Charles Aznavour, Chevalier des Arts et Lettres en 1994Getty Images.
  27. «Charles Aznavour se souvient de ses débuts». leparisien.fr (ֆրանսերեն). 2010-05-05CEST07:00:00+02:00. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  28. «Mission permanente de la République d'Arménie auprès de l'Office des Nations unies et des autres organisations internationales à Genève». unog.ch. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 16 août 2013-ին..
  29. «Շառլ Ազնավուրը նշանակվել է դեսպան». 2009 մայիսի 6. Վերցված է 2010 փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
  30. Also spelled Chahnour; see Hovannisian, Richard G. (2007). The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies. New Brunswick, N.J.: Transaction Publishers. էջ 215. ISBN 9781412835923.
  31. «Official biography». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  32. Charles Aznavour. Biography
  33. «Embassy of the Republic of Armenia in Switzerland, Portrait de S.E. Charles Aznavour». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  34. Belleret, 2018, էջ 16
  35. «Biodata». Billetnet.fr. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  36. AZNAVOUR CHARLES (1924- ), Encyclopedia Universalis
  37. Tallmer, Jerry (2006 թ․ սեպտեմբերի 19). «Au revoir from Aznavour, adventurer with guts». The Villager. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  38. {{{վերնագիր}}}..
  39. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  40. edi8, ed. (23 novembre 2017). Tout Aznavour. ISBN 9782412035313. {{cite book}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |prénom1= ignored (|first1= suggested) (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: editors list (link).
  41. «Charles Aznavour. Biographie». rfi.fr. mai 2015. Վերցված է date de dernière consultation à indiquer après contrôle du lien-ին..
  42. Le restaurant, à cette adresse, semble pourtant être au nom de la compagne de ce dernier, Christof (annuaire du commerce Didot-Bottin,1921 et 1922, dans l'édition de 1925 il est au nom de Mme Driessens). Une certaine Elisabeth Christopher est citée par Charles Aznavour dans l'ouvrage de Robert Belleret Vie et légendes de Charles Aznavour, comme étant la compagne de son grand-père paternel Missak Azna(v)ourian, cuisinier de son état. Missak acquiert le restaurant à son nom en novembre 1924 et le revendra en février 1935.
  43. Annie et Bernard Réval, էջ 19
  44. «Charles Aznavour». allocine.fr. Վերցված է 22 juillet 2016-ին..
  45. «Biographie de Charles Aznavour». universalmusic.fr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 22 juillet 2016-ին..
  46. Sophie Grassin (5 décembre 1996). «Charles Aznavour, à la vie, à l'amour». lexpress.fr. Վերցված է date de dernière consultation à indiquer après contrôle du lien-ին..
  47. Bellaïche, 2011, էջ à préciser
  48. «Charles Aznavour: "Missak et Mélinée Manouchian étaient des amis intimes"». humanite.fr. 20 février 2014. Վերցված է 2 octobre 2018-ին..
  49. Pierre Roche. «Québec Info Musique». qim.com..
  50. Bardy, 1977, էջ 39
  51. Laurent Abrial, Fabien Lecœuvre (2017). éditions du Rocher (ed.). Petites histoires des grandes chansons. էջ 47..
  52. «Charles Aznavour». RFI Musique. 2008 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 10-ին.
  53. https://www.gala.fr/stars_et_gotha/charles_aznavour
  54. Շ. Ազնավուրին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին
  55. Շ. Ազնավուրին Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  56. «Charles Aznavour reçoit une Victoire d'honneur sur la scène du Zénith». ladepeche.fr avec AFP. 6 mars 2010. Վերցված է 22 janvier 2016-ին..
  57. Aznavour toujours, Ultratop
  58. https://www.mediamax.am/am/news/society/24790/
  59. Une dernière fois, les fans ont chanté «Emmenez-moi» pour Charles Aznavour
  60. «Charles Aznavour» (ֆրանսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 14. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  61. «Edison Award Official Site, 2008». Edisonaward.nl. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  62. «Delegation of Armenia to UNESCO». Erc.unesco.org. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  63. ORDRE DE LA LEGION D'HONNEUR Décret du 28 mars 1997 portant promotion et nomination, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին
  64. ORDRE DE LA LEGION D'HONNEUR Décret du 28 mars 1997 portant promotion et nomination, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին
  65. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  66. Décret du 31 décembre 2003 portant promotion, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին
  67. Décret du 14 novembre 2000 portant promotion et nomination, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին
  68. «Charles Aznavour and Kirk Kerkorian National Heroes of Armenia». Panarmenian.net. 2004 թ․ մայիսի 28. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  69. Charles Aznavour receives Order of Canada honours in Quebec City
  70. «Aznavour to receive MIDEM award, PanArmenian.net, 15.01.2009». Panarmenian.net. 2009 թ․ հունվարի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  71. Շառլ Ազնավուրը այցելել է ԼՂՀ
  72. «Citation». National Order of Quebec.
  73. «Charles Aznavour awarded for contributing to Russian-French ties». Vestnik Kavkaza. 2010 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  74. «Շառլ Ազնավուրն արժանացավ «Հայակ» մրցանակաբաշխության Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակին». Արմենպրես. 2014 թ․ մայիսի 13. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  75. «Հոլիվուդում բացվել է Ազնավուրի անվանական աստղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». armedia.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  76. «Annonce des remises de décoration «Printemps 2018», le 29 avril 2018 | Ambassade du Japon en France». www.fr.emb-japan.go.jp (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Զոհրաբ Մնացականյան
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
Շառլ Ազնավուր

2009 թ. մայիսի 4 - 2018 թ․ հոկտեմբերի 1
Հաջորդող
Անդրանիկ Հովհաննիսյան
Նախորդող
Զոհրաբ Մնացականյան
Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Շառլ Ազնավուր

2009 թ. մայիսի 5 - 2018 թ․ հոկտեմբերի 1
Հաջորդող
Անդրանիկ Հովհաննիսյան
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ազնավուր» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ազնավուր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ազնավուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 120