Անդրանիկ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Անդրանիկ Հովհաննիսյան
Ծնվել էապրիլի 6, 1976(1976-04-06) (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1998), Կահիրեի համալսարան (1997) և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (2000)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունդիվանագետ, արևելագետ և արաբագետ
ԱշխատավայրՀՀ ԱԳՆ

Անդրանիկ Հովհաննիսյան (ապրիլի 6, 1976(1976-04-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, արևելագետ, արաբագետ։ Պատմական գիտությունների թեկնածու։ Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Հովհաննիսյանը ծնվել է 1976 թվականին, Երևանում։ 1993-1998 թվականներին սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 1996-1997 թվականներին՝ Կահիրեի համալսարանի արաբերեն լեզու և գրականություն ֆակուլտետում, 1999-2001 թվականներին՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում, 2000 թվականին՝ Թաֆթս համալսարան Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում[1]։

  • 1999-2000 թվականներին եղել է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի կցորդ,
  • 2000-2004 թվականներին՝ Սիրիայում ՀՀ դեսպանության կցորդ,
  • 2004-2006 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 3-րդ քարտուղար,
  • 2006-2009 թվականներին՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության 2-րդ քարտուղար,
  • 2009-2010 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի 1-ին քարտուղար,
  • 2010-2012 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵԱՀԿ բաժնի վարիչ,
  • 2012-2014 թվականներին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանի տեղակալ,
  • 2014-2019 թվականներին՝ ՀՀ Արտաքին Գործերի նախարարի խորհրդական։
  • 2019 թվականի ապրիլին նշանակվել է Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ժնև)[2],
  • 2019 թվականի հունիսին նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ժնև)[3][4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի և երկու դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ն.Գ. Պարոն Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահին