Jump to content

Աիդա Ազնավուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիդա Ազնավուրյան
Ծնվել էհունվարի 13, 1923(1923-01-13)
Սալոնիկ, Հունաստան
Երկիր Ֆրանսիա և  Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 22, 2025(2025-10-22)[1] (102 տարեկան)
Մասնագիտություներգչուհի
ԱմուսինԺորժ Կառվարենց
Պարգևներ

Աիդա Միքայելի Ազնավուրյան (հունվարի 13, 1923(1923-01-13), Սալոնիկ, Հունաստան - հոկտեմբերի 22, 2025(2025-10-22)[1]), երգչուհի։

Շառլ Ազնավուրի քույրը, Ժորժ Կառվարենցի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կրթությունն ստացել է Փարիզում (դաշնամուր), երգարվեստի դասեր է առել հորից։ Վաղ տարիքից երգել է հայկական երգեր։ 9–10 տարեկանում խաղացել է Ֆրանսիայի մանկական թատրոնում, որի հետ շրջագայել է Եվրոպայի մի շարք քաղաքներում։

1942 թվականին տեղի է ունեցել Ազնավուրի առաջին համերգը Փարիզի հայության համար, որին մասնակցել են նաև հայրը և ֆրանսուհի հարսը (Շառլ Ազնավուրի կինը)։

Երգացանկում՝ հատվածներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից, Սայաթ-Նովայի, նաև հայ, անգլիացի, ֆրանսիացի կոմպոզիտորների երգեր։

1964 թվականին Շառլ Ազնավուրի հետ համերգի ծրագրով այցելել է Հայաստան։ 1956–1961 թվականներին ապրել է Կանադայում, մասնակցել փառատոների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։