Հայր Գորիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայր Գորիո
Le Père Goriot
BalzacOldGoriot01.jpg
ՀեղինակՕնորե դը Բալզակ
Տեսակգիրք
Ժանրպատմավեպ
Մասն է«Մասնավոր կյանքի տեսարաններ»
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Վոտրեն, Էժեն դե Ռաստինյակ, դերկոմսուհի դե Բոսեան, Անաստազի դե Ռեստո, Դելֆինա դե Նյուսինգեն, Jean-Joachim Goriot?, Բիանշոն, Մաքսիմ դե Տրայ և Judge Granville?
Ստեղծման տարեթիվ1832
Նկարագրում էՓարիզ և Ֆրանսիա
Էջեր320 (հայերեն)
ՇարքՄարդկային կատակերգություն
ՆախորդԵրեսնամյա կինը
ՀաջորդColonel Chabert?
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվմարտ 1835
Թարգմանիչ հայերենՎիվան
Հրատարակում հայերենԵրևան։ «Լույս», 1983 թ.
ՎիքիքաղվածքՀայր Գորիո
Le Père Goriot Վիքիպահեստում

Հայր Գորիո (ֆր.՝ Le Père Goriot), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի վեպը՝ նրա «Մարդկային կատակերգություն» վիպաշարքից։ Գրվել է 1832 թվականին։ Առաջին անգամ լույս է տեսել 1834 թվականի դեկտեմբերից մինչև 1835 թվականի փետրվար ամիսներն ընկած ժամանակահատվածում «Փարիզյան ակնարկ» ամսագրում։ «Հայր Գորիո» վեպը Բալզակի առավել կարևոր վեպերից է[1]։

«Հայր Գորիո» վեպի մասին Բալզակն ասում է. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ։ Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»։ Այս իմաստով «Հայր Գորիո»-ն հանդիսանում է իր ժամանակի հայելին։

Վեպն սկսվում է Բալզակի հետևյալ խոսքերով՝

Aquote1.png Մեծ ու ականավոր Ժոֆրուա դը Սենտ-Իլերին (1772-1844, ֆրանսիացի նշանավոր գիտնական, կենդանաբան[2]): Ի նշան այն հիացմունքի, որ տածում եմ նրա գործերի և հանճարի հանդեպ Aquote2.png


Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1819 թվականի նոյեմբերի վերջին մայրիկ Վոկեի պանսիոնում ապրում են ութ կենվորներ՝ Վիկտորինա Տայֆերը իր հեռավոր ազգականուհու՝ տիկին Կուտյուրի հետ, չինովնիկ Պուարեն և միջին տարիքի խորհրդավոր մի պարոն՝ Վոտրեն անունով, ծեր մադեմուազել Միշոնոն, նախկին հացավաճառ Գորիոն և ուսանող Էժեն դը Ռաստինյակը: Կենվորներն արհամարհում են Գորիոյին, որին մի ժամանակ պարոն էին կոչում: Երբ նա դեռ նոր էր վարձել սենյակը, փող ուներ, և պանսիոնի տիրուհին անգամ մտադիր էր վերջ դնել իր ամուրի կարգավիճակին: Աստիճանաբար Գորիոյի գործերը վատացան և նա վարձեց ավելի վատ սենյակներ, պատճառների մասին կենվորները շուտով իմացան: Նրան այցելում էին երկու գեղեցիկ աղջիկներ և հավանաբար նրա սիրուհիներն էին: Գորիոն, սակայն, պնդում էր, որ իր աղջիկներն են, սակայն նրա խոսքերին չէին հավատում։

Երրորդ տարում Գորիոն սկսեց հագնել ցնցոտիներ, այսպիսով Վոկեի տան ոգին փոխվում է: Երիտասարդ Ռաստինյակը, Փարիզի փայլով արբած, որոշում է թափանցել բարձր հասարակություն: Իր ազգականուհու միջոցով նա հրավիրվում է պարահանդեսի, որտեղ նրա ուշադրությունը գրավում է կոմսուհի Անաստազի դը Ռեստոն: Հաջորդ օրը նա պատմում է իր արկածների մասին և պարզում է, որ Գորիոն ծանոթ է կոմսուհու հետ: Այդ օրվանից Վոտրենը հետևում է Ռաստինյակի բոլոր քայլերին: Առաջին բարձրաշխարհիկ ծանոթությունը տղային բերում է ստորացում: Նա գալիս է կոմսուհու տուն առանց կառքի և շարժում է ծառաների ծիծաղը, իսկ տիկին Ռեստոն հասկացնում է նրան, որ հեռանա, որովհետև ինքը միայնակ է ուզում մնալ Մաքսիմ դը Տրայի հետ: Զայրացած Ռաստինյակը ատում է այդ կոմսին և երդվում է հաշվեհարդար տեսնել: Թյուրիմացաբար նաև հիշատակում է կոմսուհու մոտ հայր Գորիոյի անունը: Իր ազգականուհուց Ռաստինյակն իմանում է, որ կոմսուհի դը Ռեստոն նախքան ամուսնանալը, կրում էր Գորիո անունը: Պարզվում է, հայր Գորիոն ունի ևս մեկ դուստր՝ Դելֆինան, որը բանկիր դը Նուսինգենի կինն է: Երկու գեղեցկուհիներն էլ հրաժարվել են ծեր հորից, որը ամբողջ ունեցվածքը զոհել է նրանց: Ազգականուհին խորհուրդ է տալիս Ռաստինյակին օգտվել քույրերի մրցակցությունից: Ի տարբերություն Անաստազիի, Դելֆինային չեն ընդունում բարձր հասարակությունում: Վերադառնալով պանսիոն՝ Ռաստինյակը հայտարարում է, որ վերցնում է հայր Գորիոյին իր հովանու տակ: 1.200 ֆրանկ է խնդրում իր ընտանիքից նոր հագուստ գնելու համար: Վոտրենը, որը նկատել է Ռաստինյակի ծրագրերը, խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել Վիկտորինա Տայֆերի վրա: Աղջիկը տառապում է պանսիոնում, որովհետև նրա հարուստ բանկիր հայրը չի ուզում ճանաչել նրան: Եղբայր ունի, որին պետք է վերացնել, այդ դեպքում Վիկտորինան կմնա միակ ժառանգը: Երիտասարդ Տայֆերին վերացնելու գործը Վոտրենը վերցնում է իր վրա, իսկ Ռաստինյակը կվճարի իրեն 200.000 ֆրանկ, երբ կստանա միլիոնանոց օժիտը: Վտանգ զգալով Վոտրենի կողմից՝ Ռաստինյակը որոշում է հետամուտ լինել Դելֆինա դը Նուսինգենին: Հայր Գորիոն աջակցում է նրան, քանի որ չի սիրում իր փեսաներին: Ռաստինյակը սիրահարվում է Դելֆինային, նրա զգացմունքն անպատասխան չէ:

Ոստիկանությունը հետաքրքրվում է Վոտրենով՝ կասկածելով, որ դա նախկին կալանավոր է: Պուարեն և Միշոնոն պիտի պարզեն՝ ունի արդյոք Վոտրենը դաջվածք ձախ ուսին: Վոտրենը հայտնում է Ռաստինյակին, որ ոմն գնդապետ Ֆրանկենսինին մենամարտի է կանչել Թայֆերի որդուն: Այդ ընթացքում Գորիոն հրաշալի սենյակ է վարձել Ռաստինյակի և Դելֆինայի համար և հանձնարարել է նոտար Դերվիլին ստիպել Նուսինգենին տարեկան 36.000 ֆրանկ վճարել Դելֆինային: Ռաստինյակը որոշում է հրաժարվել Վոտրենի ծառայություններից և զգուշացնել Թայֆերներին, սակայն Վոտրենը հարբեցնում է նրան և քնաբեր տալիս: Քնաբեր են տալիս նաև Վոտրենին և հայտնաբերում նրա ուսին դաջվածքը: Սկսած այս պահից տիկին Վոկեն կորցնում է իր բոլոր կենվորներին: Նախ գալիս է Թայֆեր ավագը և կանչում Վիկտորինային՝ ասելով, որ եղբայրը մահացու վիրավորվել է մենամարտի ժամանակ։ ոստիկանները գալիս և ձերբակալում են Վոտրենին:

Երիտասարդ կենվորները վտարում են պանսիոնից լրտեսներ Պուարոյին և Միշոնոյին: Իսկ հայր Գորիոն ցույց է տալիս Ռաստինյակին նոր բնակարանը՝ աղաչելով թույլ տալ իրեն ապրել վերևի հարկում, սակայն ծերունու նախագծերը չեն իրականանում: Բարոն Նուսինգենը Դերվիլի ճնշման տակ խոստովանում է, որ կնոջ օժիտը ներդրված է ֆինանսական մեքենայությունների մեջ: Անաստազիի գործերն ավելի վատ են, նա Գոբսեկին է գրավադրել ընտանեկան զարդերը՝ իր սիրեկանին փրկելու համար: Անաստազիին հարկավոր է 12.000 ֆրանկ, նրա երկու քույրերը վիճում են այդ գումարը, և նրանց վեճը դառնում է վերջին կաթիլը: Հայր Գորիոն մահանում է կաթվածից: Գորիոյին թաղում են աղքատ ուսանողներ Ռաստինյակը և Բիանշոնը: Գերեզմանաբլուրի բարձրությունից Ռաստինյակը նայում է Փարիզին և խոստանում է ինքն իրեն հաջողության հասնել:

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր Գորիո - վեպի գլխավոր հերոսը։ Նրա կերպարի նախատիպը համարվում է Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործության հերոս Լիր արքան: Հայր Գորիոն ապրում է միայն իր դուստրերի կյանքը բարեկեցիկ դարձնելու համար։ Նա իր կյանքը չի պատկերացնում առանց իր դուստրերի։ Լինելով աղքատ՝ միշտ կատարել է իր աղջիկների բոլոր ցանկությունները։
  • Էժեն դե Ռաստինյակ - երիտասարդ ուսանող, ով ապրում է գյուղում։ Ունի հայր, մայր, 2 քույր և 2 եղբայր։ Նա Հայր Գորիոյի հարևանն է պանսիոնատում։ Հետագայում դառնում է Գորիոյի դստեր՝ բարոնուհի դը Նյուսինգենի սիրեկանը։ Վեպի միակ հերոսն է, ով դժվարին պահերին եղել է Գորիոյի կողքին և հարգանքով է վերաբերվել նրան։
  • Դելֆինա դե Նյուսինգեն - Գորիոյի կրտսեր դուստրը։ Ամուսնացած է գերմանացի հարուստ բանկիրի հետ։ Զարմանալին այն է, որ նրանք ամուսնությունից հետո քնում են առանձին սենյակներում և գրեթե չեն շփվում միմյանց հետ։ Նրանք երկուսն էլ բացահայտ կերպով ունեն սիրեկաններ։
  • Անաստազի դե Ռեստո - Գորիոյի ավագ դուստրը։ Ի տարբերություն քրոջ, ամուսնացել է կոմսի հետ։ Նրա գերնպատակն է հարգանք վայելել հարուստ և շքեղ կյանքով ապրող մարդկանց շրջանում։
  • Վոտրեն - նախկին թիապարտ, ով հաճախ խառնվում է այլոց անձնական կյանքին։ Նա պանսիոնի միակ բնակիչն է, ով առանց վախենալու արտահայտում է իր կարծիքը՝ հաշվի չառնելով իր ասածը ճշմարտություն է, թե՝ ոչ։ Լավ հարաբերությունների մեջ է Էժենիի հետ, ում խորհուրդ է տալիս ամուսնանալ պանսիոնի բնակիչներից մեկի՝ Վիկտորինա Տայֆերի հետ, որովհետև վերջինս սերում էր հարուստ ընտանիքից։ Վոտրենը, ինչպես նաև Ռաստինյակը Բալզակի «Մարդկային կատակերգություն» վիպաշարքի տարբեր վեպերում հանդիպող կերպարներից է։
  • Վիկտոնեսսա դե Բոսեան - Ռաստինյակի զարմուհին։ Փարիզի հայտնի կանանցից։ Բարոնուհի դե Նյուսինգենը երազում էր գեթ մեկ անգամ ներկա գտնվել նրա կազմակերպած երեկույթներին։ Կապեր ուներ դ'Արխուդա-Պիտո մարքիզի հետ։
  • Վոքե - պանսիոնի տիրուհին, որտեղ բնակվում էին Գորիոն, Ռաստինյակը և Վոտրենը։ Մոտ 50 տարեկան։ Այրի։ Նրա համար ամենակարևորը փողն է։ Նա հավանում է Գորիոյին, բայց, տեսնելով նրա անտարբերությունը, սկսել էր վատ վերաբերվել նրան։
  • Մաքսիմ դե Տրայ - Կոմսուհի դե Ռեստոյի սիրեկանը։ Խաղամոլ։ Դե Ռեստոն հաճախ է իր հորից՝ Գորիոյից գումար վերցրել Մաքսիմի պարտքերը վճարելու համար։ Վեպի վերջում Մաքսիմը լքում է Ռեստոյին։ Սյուժեի վերջում պարզվում է, որ Անաստազիի բոլոր երեխաները, բացառությամբ ավագ որդու, Մաքսիմի երեխաներն են։
  • Բիանշոն - բժիշկ-ուսանող։ Ռաստինյակի ընկերը։ Նա օգնեց Ռաստինյակին, որպեսզի կազմակերպեն Հայր Գորիոյի հուղարկավորությունը։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիլիպուտային հոգիների տեր մարդկանց ամենաողորմելի սովորություններից մեկն էլ այն է, որ կարծում են, թե դիմացինն էլ մանր հոգի ունի:
  • Ազնիվ մարդը պետք է ամենուրեք պահի իր արժանապատվությունը:
  • Սիրտ ասվածը մի գանձ է, փորձիր դատարկել այն և կկործանվես:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բալզակ, Օնորե դը - «Հայր Գորիո։ Գոբսեկ»: Երևան։ Լույս հրատարակչություն, 1983 թվական, 392 էջ (Դպրոցական գրադարան); Տպագրված է ըստ «Հայպետհրատ» հրատարակչությունում հրատարակված 10 հատորյակի (1956-1957) տեքստի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hunt, p. 95; Brooks (1998), p. ix; Kanes, p. 9.
  2. Բալզակ, Օնորե դը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հայր Գորիո հոդվածին