Աբրահամ Ալիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Ալիքյան
Աբրահամ Ալիքյանի պատկեր.jpg
Ծնվել էմայիսի 21, 1928(1928-05-21)[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրետտա[1][2]
Վախճանվել էհունիսի 16, 2013(2013-06-16) (85 տարեկան)
Վախճանի վայրԲուրջ համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
ԳերեզմանԲուրջ համուդ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Lebanon.svg Լիբանան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԱզգային Սահակյան երկսեռ վարժարան[1], Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան[1] և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1954)[1]
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ[1]
Աբրահամ Ալիքյան Վիքիդարանում

Աբրահամ Սարգսի Ալիքյան (մայիսի 21, 1928(1928-05-21)[1][2], Ալեքսանդրետտա[1][2] - հունիսի 16, 2013(2013-06-16), Բուրջ համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սիրիայի Ալեքսանդրետտա քաղաքում (այժմ Թուրքիա)։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Նուպարյան վարժարանում։ Ալեքսանդրետի սանճագի պարպումից հետո, 1939 թվականին ընտանիքով գաղթել է Բեյրութ։ Ավարտել է Բեյրութի Սահակյան վարժարանը, ապա Նշան Փալանճյան ճեմարանը (1946)։ 1947 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1952 թվականին հաստատվել է Մոսկվայում։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, նույն թվականից դարձել այդ ինստիտուտի դասախոս։ 1990-ականների սկզբներին դուրս է եկել Խորհրդային Միությունից, որոշ ժամանակ ապրել Ֆրանսիայում, ապա վերադարձել և հաստատվել է Լիբանանում։ Նրա գործերից թարգմանվել են ռուսերեն[3][4]։ Մահացել է Պուրճ Համուտի (Բեյրութ) ազգային ծերանոցում[5]։

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հորիզոն (բանաստեղծություններ), Բեյրութ, տպարան «Հայ ճեմարանի», 1947, 77 էջ։
  • Նախերգանք (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1951, 70 էջ։
  • Նախերգանք (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 72 էջ։ (Սա միևնույն գիրքն է, որը նա պարտադրվել է արևելահայերենի վերածել)։
  • Կանաչ սոսափ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1959, 168 էջ[6]։
  • Բարեհուսո հրվանդան (պոեմ), Երևան, «Հայաստան», 1965, 103 էջ[7]։
  • Աչքեր (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1968, 175 էջ։
  • Նժար (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1974, 128 էջ։
  • Արևմաղ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1983, 220 էջ։
  • Հանդիպակաց ափեր (հոդվածներ), Երևան, «Սարգիս Խաչենց», 2009։

Թարգմանությունները (ֆրանսերենից և ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրե Ստիլ, Առաջին հարվածը (վեպ), ֆրանսերենից թարգմանեցին Ա մասը՝ Աբրահամ Ալիքյան, Բ մասը՝ Վիվան, Երևան, Հայպետհրատ, 1955, 583 էջ։
  • Վերա Զվյագինցևա, Ձմեռային աստղ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Աբրահամ Ալիքյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 60 էջ։
  • Պոլ Էլյուար, Ազատություն։ «Գարուն», 1967, № 1։
  • Տրիստան Ցարա։ Ճանապարհ՝ միակ արև; Երեկո (բանաստեղծություններ)։ «Գարուն», 1967, № 4, էջ 35։
  • Շառլ Ազնավուր, Սեր սրտի չափով (բանաստեղծություններ), Ե., Հայաստան, 1968, 126 էջ։ Բովանդակությունը՝ Ա. Ալիքյան։ Ազնավուր տաղանդ; Ինձ տվեցին; Քաղաքը; Օ, կյանք, օ, կյանք; Թե դաշնամուր ունենայի; Պոկեր; Տուր մեզ այսօր; Մի մանուկ; Ոսկե հասկ; Պետք է գիտենալ; Երբ ինձ մոտ ես գալիս... հոգիս; Բոհեմը; Իզաբել; Հոգուս մեղմ լույսում; Ուզում ես դու; Մեր ցնորքների պալատը; Գեղեցիկ աղջիկներ իմ թաղի; Այս դաշնամուրը օրհնյալ; Պարզ է սիրում եմ քեզ; Սեր սրտի չափով; Ալելույա; Մաման; Երկու կիթառ։
  • Գիտե՞ս երկիրն այս (բանաստեղծությունների ժողովածուում տեղ գտած Լուի Արագոնի «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը թարգմանել է Աբրահամ Ալիքյանը), Երևան, «Հայաստան», 1970, 151 էջ։
  • Գիյոմ Ապոլիներ, Բլուրներ (բանաստեղծություններ և պոեմ), Ե., Հայաստան, 1970, 54 էջ։ Բովանդակությունը՝ Զոնա; Միրաբոյի կամուրջը; Աշնանածաղիկներ; Աննի; Թափոր; Ճամփորդը; Հրաժեշտ; Գնչուհին; Աշուն; Լենդոր-Ռոուդի պանդուխտը; Օ, իմ լքված ջահելություն; Կալիգրամներ; Բլուրներ; «Քարայր» խրամատում; Կա; Գեղեցիկ շիկահերը; Հետմահու գրքից; Պոեմ; 15 ապրիլի 1915; Սերը, արհամարհանքն ու հույսը։
  • Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության, Երևան, «Սովետական գրող», 1976, 246 էջ։
  • Կոստանտին Սերեբրյակով, Շարժման իմաստությունը (ակնարկներ, էսսեներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 248 էջ։
  • Ռուբեն Մելիք, Մարմին՝ ինձնով կենդանի (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1978, 162 էջ։
  • Հերվե Բազեն, Վեր կաց ու գնա (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1979, 304 էջ։
  • Շառլ Ազնավուր, Սեր սրտի չափով (բանաստեղծություններ), Բեյրութ, տպարան «Շիրակ», 1980, 128 էջ։
  • Անդրե Մորուա, Դոն Ժուան կամ Բայրոնի կյանքը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 495 էջ։
  • Գյուստավ Ֆլոբեր, Զգացական դաստիարակություն (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1982, 544 էջ։
  • Ֆրանսիական պոեզիա (ժողովածուի մի մասը թարգմանել է Աբրահամ Ալիքյան), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984, 480 էջ։
  • Մարտին դյու Գար Ռ., Թիբոներ (վեպ, թարգմանության հեղինակակից Գրիգոր Քեշիշյան), գիրք 1, Երևան, «Սովետական գրող», 1984, 816 էջ։
  • «Թարգմանչաց արվեստ» շտեմարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 177.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 32 
  4. Էջ Մը Հայ Գրականութենէն։ Աբրահամ Ալիքեան(չաշխատող հղում)
  5. «AV Production - Աբրահամ Ալիքյան»։ avproduction.am։ Վերցված է 2019 թ․ մայիսի 21 
  6. Ալիքյան Աբրահամ Սարգսի (1959)։ Կանաչ սոսափ (հայերեն)։ Հայպետհրատ 
  7. Ալիքյան Աբրահամ Սարգսի (1965)։ Բարեհուսո հրվանդան։ Քերթված (հայերեն)։ Հայաստան 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 177 CC BY-SA icon 80x15.png