Արուս Ազնավուրյան
Արտաքին տեսք
Կադր «Քարե հովիտ» ֆիլմից (1977) | |
| Ծնվել է | հունվարի 16 (29), 1904[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | փետրվարի 13, 1989 (85 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Աշխատավայր | Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն[1] |
| Ամուսին(ներ) | Արտավազդ Փաշայան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Արուս Միսաքի Ազնավուրյան (հունվարի 16 (29), 1904[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 13, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։ Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի հորաքույրն է։ Հայրը եղել է Նիկոլայ II-ի խոհարարներից մեկը[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմել է 1920 թվականին՝ Թիֆլիսի Թիֆլիսի Զուբալովի ժողովրդական տան դրամատիկական խմբում։ 1920-1930-ական թվականներին խաղացել է Հովհաննես Աբելյանի, Հ. Ոսկանյանի խմբերում։ Փառանձեմ բեմական անունով հանդես է եկել նաև երաժշտական կատակերգական ներկայացումներում։ Խաղացել է կատակերգական, բնութագրական և դրամատիկ դերեր։
1930 թվականից՝ Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնի դերասանուհի[2]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շպպանիկ՝ Շիրվանզադեի «Նամուս»
- Մարթա՝ Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
- Կվաշնյա՝ Մ. Գորկու «Հատակում»
- Հորտենզիա՝ Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1982 | Հին օրերի երգը | Վարդուհի |
| 1978 | Եվս հինգ օր | տատիկ |
| 1978 | Արևիկ | տատիկ |
| 1977 | Աշնան արև | Մայայի տատիկ |
| 1977 | Քարե հովիտ | Զանյան |
| 1969 | Երիտասարդության ափ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 «Арусь Азнавурян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արուս Ազնավուրյան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 120)։ |
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |