Ջո Դասեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջո Դասեն
Joe Dassin 1970.jpg
Բնօրինակ անուն Joseph Ira Dassin
Ի ծնե անուն Ջո Դասեն
Ծնվել է 1938 նոյեմբերի 5
Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of France.svg Ֆրանսիա
Մահացել է օգոստոսի 20, 1980(1980-08-20) (տարիքը 41)
Պապեետե
Ժանրեր Շանսոն և French pop music
Մասնագիտություն երգիչ, երգահան
Երգչաձայն բարիտոն
Գործիքներ կիթառ, դաշնամուր, ջութակ, Բանջո և Ակորդեոն
Գործունեություն 1964–1980
Լեյբլ Sony Music Entertainment, Columbia Records, RCA Records և CBS Records International
Շրջանավարտ Միչիգանի համալսարան

Ջո Դասեն (ֆր.՝ Joseph Ira Dassin 1938, նոյեմբերի 5, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ - 1980, օգոստոսի 20, Թաիթի), ֆրանսիացի երգիչ, երգահան։ Աշխարհում վաճառվել է Ջո Դասենի 50 միլիոն սկավառակ, որից 17 միլիոնը Ֆրանսիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Դասենը ծնվել է 1938 թվականին, Նյու Յորքում հայտնի կինոռեժիսոր Ժուլ Դասենի (1911-2008) և ջութակահարուհի Բեատրիս Լոների ընտանիքում։ Ծնողները հրեաներ էին։ Մանկությունն անցել է Նյու Յորքում, Լոս Անջելեսում: 1940 թվականին ընտանիքը տեղափոխվել է Փարիզ։ Սովորել է Ժնևի Միջազգային դպրոցում և Շվեյցարիայի Le Rosey ինստիտուտում։ Բարձրագույն կրթությունն ստացել է ԱՄՆ-ի Անն-Արբորեի համալսարանում, 1961 թվականին ստացել է արվեստի բակալավր և 1963 թվականին՝ արվեստի մագիստրոս կոչումները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին Ժոն մի քանի երգ է գրում հոր «Օրենք» կինոնկարի համար։ Սակայն այդ տարիներին նա երաժշտությանն այդքան էլ լրջորեն չի վերաբերվում։ Դասենը վերադառնում է Ֆրանսիա, աշխատում հոր մոտ, խաղում է մի քանի դերեր, այդ թվում «Ժոզեֆի» դերը։

1964 թվականի դեկտեմբերի 26-ին Դասենը CBS Records-ի հետ պայմանագիր է կնքում։ 1970-ական թթ. սկզբում Դասենի անունը հայտնի էր ամբողջ երկրով։ Երգեր ձայնագրում էր գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հունարեն, ֆրանսերեն և անգլերեն: Ամենահայտնի երգերից էր "L'Été indien" («Հնդկական ամառ»)։ 1966 թվականին «Excuse Me Lady» երգը դառնում է հիթ։ Հաջորդ տարիներին Դասենի հանրաճանաչությունն արագորեն աճում է։ Նրա անկրկնելի վոկալը և Les Dalton, Guantanamera, Siffler sur la colline, Les Champs-Élysées, Le Moustique, Si tu t'appelles mélancolie, L'Été indien и Le Café des trois colombes երգերը երգչին ճանաչում են բերում ողջ աշխարհում[1]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի հունվարի 18-ին ամուսանանում է Մարիզ Մասիերի հետ։ Նրանց որդին 2.5 ամիս շուտ ծնվեց 1973 թվականին և 5 օր հետո մահացավ։ Ջոն հուսահատ էր և նրանց ամուսնությունը երկար չտևեց։ 1977 թվականին Ֆեչերոլես տեղափոխվելուց հետո նրանք ամուսնալուծվեցին։

1978 թվականի հունվարի 14-ին ամուսնանում է Քրիստին Դելվոյի հետ։ Անդրանիկ որդին՝ Ջոնաթանը, ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 14-ին, երկրորդ որդին՝ Ջուլիանը, 1980 թվականի մարտի 22-ին։ Քրիստինը մահացել է 1995 թվականի դեկտեմբերին։

Ջո Դասենը մահացել է 1980 թվականի օգոստոսի 20-ին, Թաիթիում ճամփորդության ժամանակ, սրտի կաթվածից։ Թաղված է Հոլիվուդի «Հավերժություն» գերեզմանատանը[2]:

Ջո Դասենի գերեզմանը Լոս Անջելեսում, Կալիֆորնիա

Հայտնի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965: Bip-bip
  • 1965: Guantanamera
  • 1967: Les Dalton
  • 1968: Siffler sur la colline
  • 1969: Les Champs-Élysées
  • 1969: Le chemin de papa
  • 1970: L’Amérique
  • 1970: L'Équipe à Jojo
  • 1972: Taka Takata (la femme du toréro)
  • 1972: Le Moustique
  • 1974: Si tu t’appelles mélancolie
  • 1975: L'Été indien
  • 1975: Et si tu n’existais pas
  • 1975: Ça va pas changer le monde
  • 1975: Salut
  • 1975: L՝Albatros
  • 1976: Il était une fois nous deux
  • 1976: À toi
  • 1976: Le Jardin du Luxembourg
  • 1976: Le Café des trois colombes
  • 1977: Le château de sable

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 : Wollinscky, Joe Dassin, un cœur tendre à prendre, Noir et Blanc
  • 1984 : Michel & Catherine Rouchon, Souvenirs de Joe Dassin, 120 p., La Pensée universelle
  • 1987 : Maryse Massiera et Jacques Plait, Cher Joe Dassin, 377 p., Paris, Carrère
  • 1996 : Betty Truck, Joe Dassin inconnu, Paris, Michel Lafon
  • 2000 : Fabien Lecœuvre et Gilles Lhote, Joe Dassin inédit, Neuilly-sur-Seine, Michel Lafon
  • 2005 :
    • Alain-Guy Aknin et Philippe Crocq, Joe Dassin. Le triomphe et le tourment, 198 p., s.l., Édition du Rocher
    • Julien Dassin, Joe Dassin, mon père
    • Axel Fox, Joe Dassin, 25 ans déjà..., Collection souvenir, Rouchon Ed., 67 p.
    • Claude Lemesle, « Puisque tu veux tout savoir ! » Confidences à Julien Dassin, s.l., Albin Michel

2010 :

    • Robert Toutan, Joe Dassin, derniers secrets, 236 p., Éditions du Rocher, 26 août 2010
    • Maryse Grimaldi et Jacques Plait, Joe Dassin, inconnu et fascinant, 240 p., ZurfluH éditeur

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]