Նշխարք (Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Նշխարք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն0 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+4
Նշխարք (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Նշխարք (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)

Նշխարք (նախկինում՝ Յանըխ, Յանղ), լքված գյուղ Գեղարքունիքի մարզում, նախկին Մարտունու շրջանի հարավային կողմում, Մարտունի-Եղեգնաձոր խճուղու վրա[1]։

ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ 2020թ․ մայիսի 16-ի դրությամբ մտնում է Գեղհովիտ համայնքի կազմի մեջ որպես գյուղական բնակավայր[2]։

Սովետական տարիներին պետական կաթնա-անասնապահական տնտեսություն էր, զբաղվում էին նաև դաշտավարությամբ։ Ուներ տարրական դպրոց, ակումբ-գրադարան, բուժկետ, օդերևութաբանական կայան, պանրի գործարան[1]։

1926թ․ ուներ 209 բնակիչ, իսկ 1931 թվականին՝ 218 բնակիչ[1]։ 2011թ․ մարդահամարի տվյալներով առկա և մշտական բնակչություն չուներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան». www.nayiri.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.
  2. ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.
  3. «ՀՀ Գեղարքունիքի մարզի առկա և մշտական բնակչությունն ըստ վարչատարածքային միավորների և սեռի» (PDF).